Լոնդոնում Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-10-ն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Ե․ Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

«Այցի շրջանակում Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, բրիտանական կողմից՝ Բրիտանական թանգարանի տնօրեն Նիկոլաս Քուլինանը։

Պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը, ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամներ, Բրիտանական թանգարանի ստորաբաժանումների ղեկավարներ, հրավիրյալ գիտնականներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջույնի խոսքում կարևորել է երկու թանգարանների միջև մշակութային և մասնագիտական երկխոսության խորացման հնարավորությունը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթն ամրագրում է համագործակցության նոր հեռանկարներ: Նրա խոսքով՝ 2024 թ. Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դինամիկ և զարգացող համագործակցության մշակութային օրակարգի կարևոր կետերից է, որը նաև ամուր հիմք է  հետագա համագործակցության զարգացման համար:

Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ հուշագիրը կխորացնի միջմշակութային համագործակցությունը՝ նպաստելով գործընկերության ընդլայնմանը, նոր կապերի ձևավորմանը և մշակութային փոխանակումների զարգացմանը»,- մասնավորապես ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։