TRIPP երթուղին կդառնա ռազմավարական տրանսպորտային միջանցք Եվրասիայում․ ԱՄՆ պատվիրակությունը Բաքվում է

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«TRIPP երթուղին՝ «Թրամփի ուղին»,  Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է և ծառայում է ադրբեջանական շրջանների վերամիավորմանը, որոնք երկար ժամանակ բաժանված են եղել հեռավորությամբ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին հայտարարել է ԱՄՆ տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քենեթ Անյելը՝  ԱՄՆ հավաստագրված առևտրային առաքելության պատվիրակության՝ Միջին միջանցքի վերաբերյալ Ադրբեջան կատարած այցից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ մոտ 42 կիլոմետր երկարությամբ այս կապող երթուղին ոչ միայն կմիավորի նշված տարածքները, այլև նոր հնարավորություններ կբացի Միջին միջանցքի համար։

«Միջին միջանցքի հիմնական նպատակն է ապահովել ապրանքների ավելի արագ և արդյունավետ տեղաշարժը Արևելքի և Արևմուտքի միջև, այսինքն՝ Եվրոպայից Չինաստան և հակառակը: Միջին միջանցքի երթուղին, որը ձգվում է Ղազախստանից՝ Ադրբեջանի միջով, դեպի Վրաստան և Սև ծովի նավահանգիստներ, ինչպես նաև Ղազախստանից՝ Ադրբեջանի միջով և այնուհետև՝ Թուրքիայի միջով անցնող այլընտրանքային երթուղին լրացնում են միմյանց: Երկու երթուղիների համար էլ բավարար առևտրային ծավալ կա: Փաստացի, TRIPP-ը կդառնա լրացուցիչ և ռազմավարական տրանսպորտային միջանցք Եվրասիայում ապրանքների տեղաշարժի համար»,-ասել է Քենեթ Անյելը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա ասել է, թե ամերիկյան ընկերությունները ուրախ կլինեն մասնակցել «Թրամփի երթուղուն» (ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ կիրառում են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը) վերաբերող նախագծերին և մրցույթներին իրենց առաջարկները ներկայացնել։

Նա նաև ասել է, որ «Թրամփի երթուղու» հետ կապված կան մի շարք աշխարհաքաղաքական գործոններ.

«Մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից՝ Իրանը չեն ցանկանում, որ այս միջանցքը բացվի: Թուրքիան աջակցում է միջանցքի բացմանը: Հայաստանը նույնպես հետաքրքրված է այս գործընթացով, քանի որ նրանց համար շահավետ կլինի տուրքեր գանձել երթուղով անցնող բեռների համար։ Կարծում եմ, որ այս գործընթացը կպահանջի որոշակի անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև դիվանագիտություն: Բայց սա տնտեսական զարգացումից տարբեր հարց է»,-նշել է Անյելը։

Նա նաև հավելել է, որ «Թրամփի երթուղին» գտնվում է վաղ փուլում. «Այնուամենայնիվ, երբ ճանապարհը շահագործման հանձնվի և սկսի գործել, ամերիկյան ընկերությունները ուրախ կլինեն մասնակցել մրցույթներին և միանալ նախագծերին: Որ ընկերությունը կառաջարկի ավելի բարենպաստ պայմաններ՝ դա ավելի ուշ պարզ կդառնա»։

Ղազախստանում Ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Ջեֆ Էրլիչն էլ, մեկնաբանելով իրավիճակը, նշել է, որ ամերիկյան ընկերությունները աշխարհի առաջատար բիզնես կառույցներն են. «Ամերիկայի տեխնոլոգիաները, ֆինանսական ռեսուրսները, փորձը և արտադրանքը մեծ պահանջարկ ունեն: Հուսով եմ, որ այս ուղղությամբ որոշակի հնարավորություններ կհայտնվեն»։

Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել էր Միջին միջանցքի զարգացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի