Քոչարյանը մեղադրանքի ձևակերպումները հասկանալու համար ընդհուպ արհեստական բանականությանն է դիմել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստի ընթացքում անդրադարձավ 2018 թվականին իրեն առաջադրված մեղադրանքի ձևակերպումներին:
Ըստ Քոչարյանին դեռևս 2018-ին առաջադրված մեղադրանքի՝ նա 2008 թվականին նպատակ է ունեցել «ցանկալի իշխանական համակարգը պահել և այն հանձնել Սերժ Սարգսյանին»:
«Ես չեմ մտնելու իրավական մանրամասնությունների մեջ: Այս մեղադրական եզրակացությունն ի սկզբանե չի գրվել իրավաբանների կողմից, սա եղել է քաղաքական որոշում, սա, ըստ էության, քաղաքական գրասենյակներում կազմված փաստաթուղթ է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանին մեղադրանք էր ներկայացվել սահմանադրական կարգը տապալելու համար, սակայն ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել նրան վերագրված հոդվածը: Դրանից հետո մարտի 1-ի գործով անցնող անձանց, այդ թվում՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ապա 2024-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը հնարավոր էր վերաորակել: Դրանից հետո գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան, որտեղ հանրային մեղադրողը միջնորդել է վերաորակել Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքը: Այս նոր գործով միջնորդության մեջ կրկին առկա են ձևակերպումներ այն մասին, որ Քոչարյանի շարժառիթը եղել է ցանկալի իշխանական համակարգը պահելն ու իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելը:

«Ցանկալի իշխանական համակարգը պահելը» ո՞րն է, ի՞նչ էր սա նշանակում: Ես չեմ հասկանում, և մինչ այսօր այդ բացատրությունը չեմ ստացել:

Նույնիսկ դիմել եմ արհեստական բանականությանը: «Իշխանական համակարգը» պետական իշխանությունների ամբողջականությունն է, բա ցանկալին ո՞րն է: Իմ սուրբ պարտականությունն էր իշխանական համակարգը պահելը:
Ինձ մեղադրում են նրա մեջ ինչն անելն իմ պարտականությունն էր»,- ասաց Քոչարյանը՝ դիտարկելով, որ մեղադրանքի ձևակերպումներում առկա չէ նշում այն մասին, թե ով էր Սերժ Սարգսյանը, իսկ Սարգսյանն, ըստ Քոչարյանի, 2008-ի ընտրություններով ընտրված նախագահն էր: Ընդ որում՝ գործում որևէ կերպ կասկածի տակ չի դրվել ընտրությունների արդյունքներն արձանագրող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն այն մասին, որ ընտրությունների արդյունքներով Սերժ Սարգսյանն էր ընտրվել նախագահ:

Դա գործ «կարել» է, մանիպուլյացիա ա, մեր աչքի առաջ կատարվում է հանցագործություն, և և ես կոչ եմ անում իմ ելույթն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան