ՌԴ ԱԴԾ-ն Ադրբեջանի քաղաքացու է ձերբակալել․ նրան մեղադրում են Կիևի հանձնարարությամբ ահաբեկչական գործողություններ պլանավորելու համար․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել Կիևի հանձնարարությամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը, գրում է Ռիա Նովոստին։

«ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը կանխել է ուկրաինական ռեժիմի կողմից մեր երկրի տարածքում մի շարք դիվերսիոն ահաբեկչական գործողություններ իրականացնելու ևս մեկ փորձ», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ հատուկ ծառայության՝ ձերբակալվածը միացել է արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպության։ Նա հետախուզել է Եսենտուկիում և Ստավրոպոլում գտնվող վարչական շենքերը և տրանսպորտային ենթակառուցվածքները, գնել պայթուցիկ սարքեր պատրաստելու նյութեր և դրանք պահել թաքստոցում։

Ռուսական գերատեսչության տեղեկություններով՝ ադրբեջանցին պլանավորել էր հավաքել մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ օգտագործելով հատուկ նշանակության ուժերում ծառայության ընթացքում ձեռք բերած հմտությունները։ Կասկածյալից առգրավվել են պայթուցիկ սարքերի բաղադրիչներ, կապի սարքավորումներ և իր գործունեության ապացույցներ։

Հարուցվել է ահաբեկչական գործողության նախապատրաստման քրեական գործ։

Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանցի մի կին ՌԴ-ում 5 տարվա ազատազրկման էր  դատապարտվել Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի