Արմեն Գրիգորյանն ու Ալիս Ռուֆոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները
Քաղաքականություն
05.09.2025 | 19:29
ՀՀ ԱԽ քարտուղարը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Արմեն Գրիգորյանն ու Ալիս Ռուֆոն քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը՝ կարևորելով խաղաղության ու կայունության հաստատման հրամայականը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները: