Ռուսաստանը Մինսկի խմբի լուծարումը «հիմնավորված ու արդարացված» է համարում․ Զախարովա

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսական կողմը հիմնավորված  է համարում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ ՌԴ-ն ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին անմիջական մասնակցություն է ունեցել այս որոշման կայացմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա։

«Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական ​​փոփոխությունները», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ «Մինսկի ինստիտուտների լուծարման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին»։

«Այս պետությունների արտաքին գործերի նախարարները օգոստոսի 11-ին համապատասխան առաջարկով դիմել էին  ԵԱՀԿ-ին՝ հաստատելով, որ Բաքուն և Երևանը այլևս կարիք չունեն Մինսկի գործընթացի գործիքների։ Հիշեցնեմ, որ Մինսկի խմբի աշխատանքի ողջ ընթացքում ռուսական համանախագահությունը առավելագույն  ջանքերը գործադրել է Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ ժողովուրդների հաշտեցման շահերից ելնելով՝ դրված խնդիրները լուծելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ Նախարարական խորհուրդը բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսով ընդունել է Մինսկի գործընթացը և դրան կից կառույցների գործունեությունը դադարեցնելու որոշում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի