Սերժ Սարգսյանը պնդեց՝ Աջապահյանի հետ «ռազմական հեղաշրջման» մասին խոսակցություն չի ունեցել, Քոչարյանը հրաժարվեց պատասխանել հարցերի

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ռազմական հեղաշրջման մասին խոսե՞լ է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ։ Factor TV-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքի հիմքում այն հանգամանքն է, որ 2024 թվականին Gala TV-ին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ խոսել է ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Դատախազությունը սա որակել է որպես իշխանությունը զավթելու կոչ։

«Քանի անգամ ասացի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասացի, և նախագահներին ասացի՝ Քոչարյանին և Սերժին: Ասացի՝ լավ, Դո՛ւք, պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի-երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էդքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով է։ Սե՛րժ, դու ավելի՝ տասը տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞, որ չես տարել, հա, Շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ո՛չ ոստիկանությունում, ո՛չ ազգային անվտանգությունում, ո՛չ բանակում, որ հելել ես փողոց պատիվ ունեմ-մատիվ ունեմ»,- հարցազրույցում ասում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Հակակոռուպցիոն դատարանում նշանակված էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործերով դատական նիստեր։

Factor TV-ն նախագահներից փորձեց պարզել՝ արդյոք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իրենց ռազմական հեղաշրջման առաջարկ կամ կոչ արե՞լ է։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված մեր հարցին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ ունեցե՞լ եք խոսակցություն՝ Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ նման խոսակցություն չի ունեցել։ Ի պատասխան մեր հստակեցնող հարցին՝ այսինքն՝ Միքայել սրբազանը ռազմական հեղաշրջում իրականացնելու առաջարկ, կոչ չի՞ արել Ձեզ, երրորդ նախագահը կրկին բացասական պատասխան տվեց։

«Ո՛չ, նման խոսակցություն չի եղել»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Նա հավելեց նաև, որ 2018 թվականից հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ ընդհանրապետ հանդիպում չի ունեցել։

Ռոբերտ Քոչարյանն առհասարակ հրաժարվեց պատասխանել որևէ հարցի՝ նշելով, որ ասուլիս կհրավիրի, որի ընթացքում կպատասխանի լրագրողների հարցերին։ Մեր դիտարկմանը, որ մինչ այդ կարող է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ դատավճիռ կայացվել, Քոչարյանը կրկին արձագանքեց, որ հարցերի չի պատասխանելու և ասուլիս կհրավիրի։

Արաքս Մամուլյան