Ադրբեջանն ու Ուկրաինան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական գործընկերությունը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը Բաքվի և Կիևի միջև երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել  Ուկրաինայի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Արդյունավետ հանդիպում և քննարկում է անցկացվել Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանից մարդասիրական օգնության նոր խմբաքանակի համար։ Էներգետիկ սարքավորումներն արդեն իսկ մատակարարվել են Ուկրաինա։ Մենք պայմանավորվել ենք մեր ռազմավարական գործընկերությունը հետագա ամրապնդելու համատեղ քայլերի շուրջ»,- գրել է Գուսևը X-ի միկրոբլոգում։

Վերջերս Al Arabiya-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Ադրբեջանը, որպես իր տարածքային ամբողջականության խախտումից տուժած երկիր, աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, և մեր դիրքորոշումն այս հարցում միանշանակ է։ Եվ կրկին, վերադառնալով ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վերաբերյալ քննարկվածին, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման առաջին օրերից մենք աջակցել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շարունակում ենք աջակցել դրան»,- ասել էր  Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի