Շահրամանյանը որևէ մեկի հետ չի խորհրդակցել, երբ լուծարել է ԼՂՀ-ն. Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
25.11.2026 | 15:10
Դավիթ Սանասարյանը վերջնականապես արդարացվեց // Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ հաշիվ է բացվել․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 15:07
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը Արևելյան գործընկերության 2026-ի քաղաքացիական հասարակության մրցանակ է ստացել
25.11.2026 | 15:02
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ էսկալացիայի սպառնալիքի պատճառով
25.11.2026 | 14:45
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում․ Բայրամով
25.11.2026 | 14:37
Տեսե՞լ եք Փաշինյանը ինչպես էր 2 տարի առաջ հերքում այսօրվա Փաշինյանին՝ հռչակագիրը տարածքի պահանջ չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 14:26
Հաքերները կոտրել են ԿՀՎ-ի ու ամերիկյան ևս երկու հատուկ ծառայությունների՝ բաց տվյալների վերլուծության համար օգտագործվող համակարգը․ NYT
25.11.2026 | 14:17
Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար
25.11.2026 | 14:09
Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ է Ջերմուկի և Սիսիանի խաչմերուկների միջև ճանապարհը
25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
Բոլորը

«Եթե երեկվա հավաքը արցախցիների հանրահավաքը լիներ, ապա այնտեղ բավականին մեծ քանակությամբ մարդիկ կլինեին։ Այնտեղ մարդիկ էին, ովքեր  հավաքվել էին և ցանկանում էին իրենց օրակարգերի մասին խոսել»,- Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով  Ազատության հրապարակում «Վերադարձ» խորագրով կայացած հանրահավաքին։

Սեպտեմբերի 2-ին՝ «Արցախի Անկախության հռչակման» օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղ էր ունեցել «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությունը, որտեղ խոսել էր Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա հայտարարել էր, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում ճանաչելն իրականացվել է «ՀՀ քաղաքացու կողմից Փաշինյանին տրված մանդատի շրջանակներում»։ Շահրամանյանը խոսել էր նաև արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման հարցի մասին։

Իշխանական պատգամավորն արձագանքելով Շահրամանյանին՝ ասաց․«Երբ տեղի ունեցան հայտնի իրադարձությունները ԼՂՀ-ի հետ կապված, Սամվել Շահրամանյանը որևէ մեկի հետ չէր խորհրդակցել և գնաց ստորագրեց ԼՂՀ-ի լուծարման փաստաթուղթը՝ գերավերվեց Արցախի ղեկավարությունը։ Զարմանալիորեն Շահրամանյանը անվնաս հայտնվեց ՀՀ-ում։ Իրենք այդ ժամանակ ասեցին, որ Հայաստանը գործ չունի, մենք ենք որոշում կայացնողը և հիմա եկել են ՀՀ-ին մեղադրում են, որ իրենց հարցերով որևէ մեկը չի զբաղվում։ Մեղադրում են նաև գերիներին չվերադարձնելու հարցում։ Գերիների վերադարձի հարցով զբաղվողներ կան, շարունակում են զբաղվել։ Եթե իրենց հասու չէ այդ տեղեկատվությունը,  դա բացառապես իրենց խնդիրն է։ Որևէ մեկը պարտավոր չէ իրենց անհատական տեղեկատվություն տալ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան