Ջրափրկարարները քաղաքացիներին և մոտորանավակը դուրս են բերել ափ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է օգնություն։
«2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել չորս քաղաքացու և մոտորանավակը»,- ասված է ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրությունում։