ԱՄՆ-ն արգելել է պաղեստինյան առաջնորդներին մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային. ի՞նչ է թաքնված Թրամփի որոշման հետևում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Թրամփի վարչակազմը, ի դեմս պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, հայտարարել է աննախադեպ քայլի մասին՝ մերժելով Պաղեստինի ինքնավարության (ՊԻ) և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) ներկայացուցիչներին վիզա տրամադրել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար․ հաղորդում է New York Times-ը։

Որոշումն անմիջականորեն ազդում է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի վրա, որը պետք է ելույթ ունենար Գլխավոր ասամբլեայում։ Պաշտոնական պատճառը «պաղեստինյան կառույցների կողմից իրենց պարտավորությունները չկատարելն» է, այդ թվում՝ ԱՄՆ-ի կարծիքով՝ ահաբեկչության անբավարար դատապարտումը։

Սա առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ-ն սահմանափակել է օտարերկրյա առաջնորդների մուտքը ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար։ 1988 թվականին Ռեյգանի վարչակազմը մերժել էր Յասեր Արաֆաթին վիզա տրամադրել, ինչը ստիպել էր Գլխավոր ասամբլեային նստաշրջանն անցկացնել Ժնևում։ 2013 թվականին Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին էլ մերժեցին վիզա տրամադրել Միջազգային քրեական դատարանի օրդերի պատճառով։ Սակայն ներկայիս որոշումը առանձնանում է իր մասշտաբով. տասնյակ պաշտոնյաներ են ենթարկվել սահմանափակումների։

«Միևնույն ժամանակ, բարձրաստիճան պաշտոնյաներին վիզա տրամադրելուց հրաժարվելը կարող է համարվել այս համաձայնագրի խախտում»,- նշում է միջազգային իրավունքի փորձագետ Ջուլիան Կուն։ ՄԱԿ-ը հույս է հայտնել իրավիճակի կարգավորման վերաբերյալ։

Պաղեստինյան կողմի համար այս որոշումը հարված է. Աբբասի գրասենյակը «խորը ափսոսանք և զարմանք» է հայտնել՝ կոչ անելով Թրամփի վարչակազմին վերանայել որոշումը։ Վիզաներ տրամադրելուց հրաժարվելը կարող է վերջնականապես թաղել խաղաղության գործընթացը տեսանելի ապագայում վերսկսելու արդեն իսկ պատրանքային հեռանկարները։

Պետդեպարտամենտը պահանջում է, որ Պաղեստինյան ինքնավարությունը և Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը «հետևողականորեն հրաժարվեն ահաբեկչությունից» և զերծ մնան Միջազգային դատարան և Միջազգային քրեական դատարան դիմելուց։

Իսրայելը անմիջապես իր զորակցությունն էր հայտնել Թրամփի վարչակազմին, մասնավորապես Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հրապարակավ շնորհակալություն էր հայտնել Ռուբիոյին նրա «համարձակ քայլի և հետագա աջակցության» համար։

Ըստ New York Times-ի, որոշումը կարող է բարդացնել ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները. Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նախկինում հայտարարել էին Պաղեստինի պետության ճանաչման հարցը առաջիկա նիստում քննարկելու ծրագրերի մասին։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի