Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը․ ԱՄՆ-ն ու Իսրայելը քննադատել են

Լուրեր

06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կճանաչի Պաղեստին պետությունը։ Այս մասին նա պատրաստվում է պաշտոնապես հայտարարել սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հավատարիմ Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության հանդեպ իմ  պատմական հանձնառությանը՝ ես որոշում եմ կայացրել, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում այս տարվա սեպտեմբերին»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում՝ կցելով Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին ուղղված նամակը։

Մակրոնը հավելել է, որ անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել, ազատ արձակել բոլոր պատանդներին և զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի ժողովրդին։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև երաշխավորել ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումը, ապահովել անվտանգությունը և վերականգնել Գազան։

Պաղեստինցի պաշտոնյաները ողջունել են Մակրոնի որոշումը, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե այս քայլը կլինի «ահաբեկչության համար պարգև»՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։

«Այս պայմաններում Պաղեստինյան պետությունը կդառնա Իսրայելի ոչնչացման, այլ ոչ թե նրա հետ խաղաղ համակեցության հարթակ։ Պաղեստինցիները չեն ձգտում Իսրայելի կողքին պետություն ստեղծել, նրանք ձգտում են պետություն ստեղծել Իսրայելի փոխարեն»,- ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն էլ Մակրոնի որոշումն աբսուրդ է անվանել։

Ներկայում Պաղեստին պետությունը ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից ավելի քան 140-ի կողմից։ Նրանց թվում են Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև ԵՄ մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան և Լեհաստանը։

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չեն ճանաչել Պաղեստին պետությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ուրբաթ արտակարգ բանակցություններ կանցկացնի Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ՝ քննարկելու, թե ինչպես «կանգնեցնել սպանությունները Գազայում և բնակչությանն ապահովել սննդով, որի կարիքը մարդիկ այդքան հուսահատորեն  ունեն»։

«Մենք ականատես ենք լինում մարդասիրական աղետի»,- ասել է Սթարմերը։

Նա հավելել է, որ պետականությունը «պաղեստինցի ժողովրդի անքակտելի իրավունքն է», և Գազայում հրադադարը «մեզ կդնի Պաղեստինի պետությունը ճանաչելու ճանապարհին»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնը կտրականապես մերժում է Մակրոնի՝ Պաղեստին պետությունը ճանաչելու ծրագիրը։

«Այս անխոհեմ որոշումը միայն ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և խաթարում խաղաղության գործընթացը։ Սա ապտակ է հոկտեմբերի 7-ի զոհերի դեմքին»,- գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի