ԲԱՆԱՎԵՃ․ Թրամփը սպառնում է պատժամիջոցներով, Պուտինը հրաժարվում է հանդիպել Զելենսկուն․ կդադարի՞ պատերազմը

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանում է՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելն ավելի դժվար գործ է, քան ինքն էր պատկերացնում։ Նա վերջերս Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է հանդիպել, ապա Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Եվրոպական առաջնորդներին։

Լավատեսությունը, սակայն, կարճ տևեց․ Պուտինը մերժեց հանդիպել Զելենսկիի հետ՝ չբացառելով ավելի ցածր մակարդակներում շփումը։ ՌԴ-ն պայման է դնում պատերազմի դադարեցման համար՝ իրեն հանձնել Ուկրաինայի ևս երկու շրջան՝ Խերսոնը և Զապորոժիեն, որոնք չի գրավել։ Միաժամանակ, ՌԴ-ն համաձայն չէ Ուկրաինային անվտանգության այնպիսի երաշխիքների տրամադրմանը, որը կնշանակի եվրոպական կամ ՆԱՏՕ-ի երկրների զորքերի մուտք այդ երկրի տարածք։

Զելենսկին արևմտյան երկրներից կոնկրետ երաշխիքներ է պահանջում՝ ո՞վ է Ուկրաինային օգնելու պաշտպանվել ցամաքում, օդում և ծովում, եթե Ռուսաստանը կրկին հարձակվի։ Թրամփը չի բացառել՝ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե առաջիկա երկու շաբաթներին ՌԴ-ն չդադարեցնի պատերազմն Ուկրաինայի դեմ։ ԱՄՆ նախագահը զգուշացնում է՝ եթե ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդները չհանդիպեն, դա կհանգեցնի ծանր հետևանքների։

Ի՞նչ կետում է գտնվում ռուս-ուկրաինական պատերազմի հարցով բանակցությունը, կհաջողվի՞ դադարեցնել պատերազմը։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են Բորիս Նավասարդյանը՝ քաղաքական վերլուծաբան, Նինա Կարապետյանցը՝ ՆԺԱՐ սահմանադրական շարժման համահիմնադիր, Ռոբերտ Ղևոնդյանը՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ, Դավիթ Կարապետյանը՝ միջազգայնագետ, Սուրեն Սուրենյանցը՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան