Բաքվի դատարանում Արայիկ Հարությունյանի և Բակո Սահակյանի նախաքննական ցուցմունքներն են ներկայացվել

Լուրեր

05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
Բոլորը

Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատական ​​նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Նիստը շարունակվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից  նախաքննությանը տված ցուցմունքների և շինծու քրեական գործին վերաբերող այլ փաստաթղթերի հրապարակմամբ։

Ներկայացվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի նախաքննկանա ցուցմունքը։ Նա, իբր, նշել է, թե  Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և հետագա ժամանակահատվածում Հայաստանից զինված ուժեր են տեղափոխվել և տեղակայվել ԼՂ-ի տարածքում, «ապրիլյան մարտերի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի դեմ կռվել են Հայաստանին ենթակա և նրա կողմից ֆինանսավորվող ռազմական կազմավորումներ, զենքով, զինամթերքով, ռազմական տեխնիկայով և կենդանի ուժով աջակցություն է ցուցաբերել Հայաստանը»։

Հարությունյանը հայտարարել է, թե «2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, այցելել է զորամասեր և դիրքեր՝ զինվորների մարտական ​​ոգին բարձրացնելու համար, սակայն բոլոր ռազմական հրամաններն ու հրահանգները եկել են ՀՀ պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբի պետից։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Հարությունյանը նշել է, թե «Տոչկա-Ու»-ն, «Սմերչ»-ը, «Սկադ»-ը և այս տեսակի այլ հրթիռային համակարգեր չեն եղել Արցախի ՊԲ-ի զինանոցի մաս, և որ «44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանից բերվել և Ասկերանում տեղակայվել են երկու «Սմերչ» հրթիռային համակարգեր, այս հրթիռային համակարգերի օպերատորներն ու անձնակազմը նույնպես պատկանել են Հայաստանի զինված ուժերին և տեղափոխվել են այնտեղից»։

Նախնական քննության ընթացքում տված իր ցուցմունքում Հարությունյանը, իբր, նշել է, թե «բալիստիկ հրթիռներ արձակելու հրամանները խիտ բնակեցված տարածքների, քաղաքացիական օբյեկտների, Տերտերի և Բարդայի շրջանների տարածքների, Գյանջա և Մինգեչաուր քաղաքների, Գերանբոյի, Բեյլագանի և այլ շրջանների, նույնիսկ Ապշերոնի թերակղզու ուղղությամբ, որտեղ գտնվում է Բաքու քաղաքը, տրվել են Հայաստանից»։

Հաղորդվում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 4-ին նրա կողմից տարածված հրապարակման տեքստը՝ «Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը մի քանի հրթիռային հարվածներ է հասցրել Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտները չեզոքացնելու համար: Այս պահին ես հրամայել եմ դադարեցնել հրետակոծությունը՝ անմեղ քաղաքացիական զոհերից խուսափելու համար: Եթե թշնամին համապատասխան եզրակացություններ չանի, մենք կշարունակենք համաչափ և հզոր հարվածներ հասցնել՝  վերացնելով թշնամու բանակն ու թիկունքը: Մենք վճռականորեն կձեռնարկենք անհրաժեշտ գործողություններ մինչև վերջ», իբր, պատրաստվել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի առաջարկով և հանձնվել է նրան, իսկ նա տեքստը հանձնել է իր մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանին՝ հանձնարարելով այն տեղադրել իր էջում։

Նշվում է, թե «Հարությունյանը, տեսնելով, որ չունի ազդեցություն ընթացող գործընթացների վրա, հրաժարական է տվել 2023 թվականի օգոստոսի 31-ին»։

Դատական ​​նիստում հրապարակվել է նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Դրա համաձայն՝ 1988 թվականից նա հայտնի էր որպես ազատագրական շարժման ակտիվիստներից մեկը, 1990 թվականին միացել է ինքնապաշտպանության ուժերին, 1992-1993 թվականներին զբաղեցրել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնը, 1993-1995 թվականներին՝ պաշտպանության բանակի թիկունքի շտաբի պետի, 1995-1996 թվականներին՝ պաշտպանության բանակի արտաքին հարաբերությունների գծով հրամանատարի տեղակալի, 1996-1997 թվականներին՝ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնները, 1997-1999 թվականներին՝ ՀՀ ՆԳ և Ազգային անվտանգության նախարարի օգնական, 1999-2001 թվականներին՝ Արցախի ներքին գործերի նախարար, իսկ 2001-2007 թվականներին՝  եղել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ 2007-ից 2020 թվականներին նա Արցախի նախագահն էր և զբաղեցրել է նաև պետնախարարի պաշտոնը։

Իր ցուցմունքներում նա, իբր, նշել է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ բոլոր ռազմական գործողությունները ղեկավարել են ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ, իսկ ավելի ուշ՝ պաշտպանության բանակի ղեկավար Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը, որոնք Հայաստանի պաշտպանության նախարարներ են եղել։

Այդ ժամանակ ընդհանուր ղեկավարումն իրականացնում էին Պաշտպանության պետական ​​կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այն ժամանակվա ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հաջորդ դատական նիստը տեղի է ունելու օգոստոսի 29-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի