Իրանի Պերսեպոլիս պատմական հուշարձանի տարածքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը

Լուրեր

27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում, Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը․ այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

Ըստ աղբյուրի՝ համերգը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։ «Աննախադեպ այս իրադարձությանը ներկա կգտնվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Այս բացառիկ համերգը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության, ինչպես նաև Ֆարսի նահանգապետարանի սերտ ու արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Համերգի մենակատարն է հռչակավոր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որի կատարմամբ կհնչեն Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» արիան Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայից, Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» և Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգերը։ Կհնչի նաև Ռուհոլլահ Խալեղիի «Ո՜վ Իրան» հայրենասիրական երգը: Երեկոյի գագաթնակետը կլինի Արամ Խաչատրյանի մեծակտավ Սիմֆոնիա թիվ 2-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն կայացել է 25 տարի առաջ՝ 2000թ-ի փետրվարի 5-26-ը: Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ներկայացվել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերան՝ կոմպոզիտորի ղեկավարությամբ: