Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՄԹ պետնախարար Սթիվեն Դաութիին

Լուրեր

04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին: Քննարկվել են Վաշինգտոնում ձեռք բերված պատմական արդյունքները, Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։

«Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսության հաջող փուլի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սթիվեն Դաութիի այցը տարածաշրջան տեղի է ունենում շատ կարևոր և նույնիսկ պատմական ժամանակահատվածում՝ հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, որոնք Հարավային Կովկասում կայունության և կանխատեսելիության, ավելի լայն տարածաշրջանային համագործակցության և զարգացման հիմք են ստեղծում:

Սթիվեն Դաութին շնորհավորել է վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական արդյունքների առիթով: Նա ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունն այդ գործընթացին:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Հայաստան–Մեծ Բրիտանիա հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և համատեղ ջանքերով այդ նպատակին հետևողականորեն հասնելու համար։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության համագործակցության հիմքում դրված են ընդհանուր արժեքները՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանություն։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական նախագծերի ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը, բրիտանական ընկերությունների՝ առավել ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքային և այլ նախագծերում։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Միացյալ Թագավորության ակտիվ մասնակցությունը հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։