Կասկադ համալիրում տեղի է ունեցել «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի ներկայացումը

Լուրեր

26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կասկադ համալիրում տեղի է ունեցել «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի երրորդ ներկայացումը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ստեղծագործությունը հեղինակել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը և Վասգեն Բրուտյանը։

Օրատորիա-միստերիան ներկայացվում է Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում՝ զուգակցվելով վիզուալ ձևավորմամբ։ Այն նպատակ ունի աշխուժացնելու մշակութային կյանքը ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում։

Նախագիծը ներառում է չորս համերգների շարք. միստերիա-օրատորիայի առաջին ներկայացումը տեղի է ունենցել հունիսի 26-ին, Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում, երկրորդ ներկայացումը՝ հուլիսի 24-ին, Գութանասար լեռան վրա, երրորդ ներկայացումը՝ օգոստոսի 25-ին, Երևանում՝ Կասկադում, իսկ չորրորդ ներկայացումը տեղի կունենա օգոստոսի 30-ին, Երերույքի տաճարում: Պատմական հուշարձանների հարևանությամբ յուրաքանչյուր կատարում նոր շունչ ու ժամանակակից շարունակականություն է հաղորդում մշակութային կոթողներին։ Տվյալ վայրի պատմական հուշարձանը դառնում է միստերիայի անբաժան մասը՝ իր վրա կրելով վիզուալ անիմացիոն պրոյեկցիա՝ գեղարվեստական ձևավորմամբ»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Բազմաշերտ և բազմադրվագ օրատորիայում հանդես են գալիս կատարողներ Արփի Սինանյանը (սոպրանո) և Մերի Միսակյանը (սոպրանո), Հայկական պնղձյա փողային կվինտետը՝ ընդլայնված կազմով. Ազատ Հարությունյան (շեփոր), Նարեկ Գրիգորյան (շեփոր), Արմեն Կարագյան (գալարափող), Արշավիր Իսահակյան (գալարափող), Վարդան Պապիկյան (տրումբոն), Դավիթ Ասրյան (տուբա), Էդուարդ Պապոյան (հարվածային գործիքներ):

Օրատորիայի երաժշտության հեղինակը Վաչե Շարաֆյանն է, վիզուալ ձևավորումների հեղինակը՝ Վասգեն Բրուտյանը։

Հեղինակների համոզմամբ՝ օրատորիա-միստերիայի ստեղծումն ու իրականացումն այսօր առավել քան երբևէ կարևոր ու պահանջված է։

«Ներկայացվող երաժշտական միստերիան բազմալեզու է. այն ներառում է նաև ուրարտերենը և նպատակ ունի բարձրարժեք արվեստի միջոցով ճանաչելի դարձնել հայոց պատմությունը»,- մեկնաբանում են գերատեսչությունից։