1 օրում Լարսից 15 բեռնատար է վերադարձվել․ հայ արտահանո՞ղը, թե՞ ՌԴ-ն է խնդիրներ ստեղծում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
20.08.2026 | 19:00
Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
20.08.2026 | 18:53
Telegram-յան ալիքների միջոցով թմրամիջոցներ իրացնողներ են հայտնաբերվել․ առգրավվել է ավելի քան 2,6 կգ մեթամֆետամին
20.08.2026 | 18:42
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
20.08.2026 | 18:27
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի քանդվի․ այն գործարկվելու է որպես նոր տերմինալ
20.08.2026 | 18:19
Ուելսցի մրցավարը ռեկորդակիր է դարձել 63-ամյա կարիերայի շնորհիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.08.2026 | 18:10
Երկաթուղին կվերականգնվի ՀՀ բյուջեի հաշվին // Սերժ Սարգսյանն իր գործերով նիստերին չի մասնակցի․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 18:08
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Հին Երևան» և Ֆիրդուսի քաղաքաշինական ծրագրերը
20.08.2026 | 18:00
Ունենք նոր թեկնածուներ, որոնց անունները չենք ցանկանում տալ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:51
«Լրագրողները շատ են հարցեր տալիս»․ Սամվել Կարապետյանը խնդրեց չմասնակցել դատական նիստերին
20.08.2026 | 17:44
Ժոաու Կանսելուն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
20.08.2026 | 17:43
ՊՆ-ն հերքում է, թե Ճամբարակի դեպքի ժամանակ զինվորները հակագազերով են վազել
20.08.2026 | 17:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
20.08.2026 | 17:27
«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է մինչև կեսգիշեր աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:19
Փաշինյանի նպատակն է` Տիգրանաշենը տանք, պրծնենք, «Ֆեստիվառ»-ներ անենք. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծաղկի արտահանման խնդիրը դեռևս չլուծված՝ այսօր էլ ռուս-վրացական սահմանային Վերին Լարս անցակետից հայկական պտուղ-բանջարեղենով բեռնված 15 բեռնատար Ռուսաստանը Հայաստան է վերադարձրել։

Խնդիրը երեկ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր բարձրաձայնել՝ նշելով, որ Լարսի անցակետից հարյուրավոր բեռնատարներ վերադառնում են Հայաստան։

Առավոտյանն արդեն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքեց պատգամավորի ահազանգին։ Նրա հրապարակած տեղեկության համաձայն՝ օգոստոսին Հայաստանից Ռուսաստան է մտել միրգ-բանջարեղենով բարձված 762 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից վերադարձվել է ընդամենը 4-ը։ Նախարարը չէր պարզաբանել, թե ինչու Ռուսաստանը թույլ չի տվել հայկական պտուղ-բանջարեղենով բեռնված այդ մեքենաներն իր տարածք հասնեն։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի պարզաբանմամբ՝ խնդրի պատճառը հայ արտահանողների և Ռուսաստանի տարածքում գործող ընկերությունների միջև աշխատանքային հարաբերություններն են։ Հայ տնտեսվարողը հաճախ առևտրային պայմանագիր է կնքում ընկերությունների հետ, որոնք ռուսական պատկան մարմինների համար կասկածելի են

«Իրենք պետք է հստակ քաղաքականություն վարեն, այստեղ բոլոր փորձաքննություններն անցել են, որևէ բուսասանիտարական խնդիր գոյություն չունի։ Իրենք ոչ պատասխանատու տնտեսվարողներ են, որոնք բացում են մեկօրյա ընկերություններ, հետո անմիջապես փակում են և ռուսական կողմը չի կարողանում իր հարկային քաղաքականությունն իրականացնել, այդ տնտեսվարողներին Ռուսաստանն իր երկիր չի թողնում»,- մեկնաբանեց ՍԱՏՄ ներկայացուցիչը։

Բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի տնօրենը, որը հայ տնտեսվարողներին Ռուսաստան ապրանքի փոխադրման լոգիստիկ ծառայություններ է մատուցում, անանունության պայմանով ասաց՝ այս պահին իր ընկերությանը պատկանող բեռնատարները՝ բեռնված դեղձով ու սալորով, Վերին Լարսի անցակետում են, ու դեռևս պարզ չէ՝ ռուսական կողմը թույլ կտա՞ դրանց անցնել, թե՝ ոչ։ Նրա խոսքով՝ այս խնդրում մեղքի իրենց բաժինն ունեն հայ տնտեսվարողները։

Ռուսաստանը հաճախ հետ է ուղարկում հայկական ապրանքները՝ պատճառաբանելով, թե դրանք ֆիտոսանիտարական պահանջներին չեն համապատասխանում։  Բեռնափոխադրող ընկերության ղեկավարի տեղեկացմամբ՝ ռուսական կողմը սահմանին շարժական լաբորատորիա է տեղադրել, առաջիկա օրերին տեղում Հայաստանից առաքվող պտուղ-բանջարեղենի ֆիտոսանիտարական հետազոտություններ կանցկացնեն։

Պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք Ռուսաստան գյուղմթերք արտահանող մի քանի ընկերությունների հետ։ Որոշների ներկայացուցիչները նշեցին, որ իրենք արտահանման հարցում նման խնդրի չեն բախվել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեռևս անցած շաբաթ հայտարարել էր՝ Ռուսաստան արտահանումների ժամանակ Լարսում առաջացած խնդիրները համատարած չեն։ Ըստ նրա՝ առանձին դեպքեր կան, որոնք ուսումնասիրության կարիք ունեն։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը, մինչդեռ, չի բացառում, որ նաև քաղաքական պատճառներով է հայկական արտադրանքը պարբերաբար Ռուսաստանում արտահանման արգելքի բախվում։ Խնդիրը սրվում է հատկապես ամռանը՝ մթերման և արտահանման եռուն շրջանում։ Տնտեսագետի կարծիքով՝ անկախ ռուսական կողմի՝ Հայաստանի նկատմամբ տրամադրվածությունից, հայկական արտադրանքը չպետք է որակական խնդիրներ ունենա։ 

«Եթե ՌԴ-ին լծակ ես տալիս, այն կարող է օգտագործել, այդ դեպքում բարի եղիր  և այդ լծակը մի տուր։ Հնարավոր է այդ լծակը չտալ և ՌԴ-ն էլ դա չի օգտագործի։ Այստեղ  վերահսկողական գործառություններ ունեն անելու հայկական պատկան մարմինները։ Մեզ  համար այդ ինստիտուտի թերզարգացած լինելը լավ չէ»,- նկատեց նա։

Այս տարվա ընթացքում առաջին դեպքը չէ, երբ Մոսկվան սահմանից հետ է ուղարկում հայկական բեռները։ Ամիսներ առաջ արտահանման որոշակի դժվարություններ կային ծիրանի հետ կապված, հետո էլ արգելքի բախվեցին ծաղիկ արտահանողները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան