Ադրբեջանը կշարունակի ՀՀ-ի հետ խաղաղության օրակարգի և կարգավորման ջանքերը․ Ալիևը՝ Բրիտանիայի պետնախարարին

Լուրեր

27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետական ​​նախարար Սթիվեն Դաութիին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Դաութին շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման հարցում ձեռք բերված պատմական արդյունքների կապակցությամբ և հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։

Նա նաև անդրադարձել է Վաշինգտոնում տարածաշրջանային տրանսպորտային կապերի ոլորտում ձեռք բերված արդյունքների կարևորությանը։

Իլհամ Ալիևը, իր հերթին,  հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ, գոհունակություն է արտահայտվել քաղաքական հարաբերությունների ներկայիս վիճակի կապակցությամբ։

Անդրադառնալով Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև էներգետիկ հարաբերություններին՝ նշվել է Բաքվի և BP-ի միջև ավելի քան 30 տարվա արդյունավետ համագործակցությունը, որը հաջողությամբ իրականացվում է ինչպես ավանդական, այնպես էլ վերականգնվող էներգիայի ոլորտներում։ Հայտարարվել է, որ BP-ի հետ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի առաջիկա տասնամյակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի