Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը․ ՆԳՆ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

-29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-11 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու,
-9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-5 դեպք՝ խարդախության,
-4 դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու,
-3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման,
-2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու։
-Բացահայտվել են նաև խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, սպանության նախապատրաստության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-1-ական դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սպանության, մարմնական վնասվածք պատճառելու և համակարգչային հափշտակության։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․1 մարդ մահացել է, 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։