Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը
Հասարակություն
22.08.2025 | 09:56
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ-ում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 միլիոն ՀՀ դրամը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։