Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի. Ալիև

Լուրեր

05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր զինված ուժերն ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի և անվտանգության պաշտպանության դիրքերում։ Մենք դիտարկում ենք, տեսնում և տեսնելու ենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին Ալիևն ասել է Քարվաճառ կատարած այցի ընթացքում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ինչպես Կասպից ծովում, այնպես էլ մյուս բոլոր զինված ուժերում մեր ուժերի զարգացման հետ կապված, մենք ավելացրել ենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը հազարավոր մարտիկներով. չեմ ուզում հստակ թիվ նշել, բայց շատ ավելին, ստեղծվել են նոր Կոմանդոս ուժեր»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Ադրբեջան են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքերը, նոր հրետանային համակարգերը: Կնքվել են նոր մարտական ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագրեր, իսկ եղածներն ամբողջությամբ արդիականացվել են։

«Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի, որովհետև աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, պետությունը, ժողովուրդը և մեր Զինված ուժերը»,- ընդգծել է նա:

2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում, գուցե, չլինի։ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։