«Խաղաղության» բյուջե․ կնվազի՞ պաշտպանությանն ուղղված գումարը 2026-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում, գուցե, չլինի։ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թեման մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի մեկնաբանությունից հետո, որ Պաշտպանության նախարարության ծախսերի մասնաբաժինը ընդհանուր բյուջեում, 2025 թվականի համեմատ, կարող է նվազել։

Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից հետո Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը միջանկյալ հայտարարություն է արել, ըստ որի՝ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակային համաձայնագիրը դրական քայլ է դեպի համապարփակ համաձայնագիր և նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը, չնայած, ըստ գործակալության, խոչընդոտները մնում են։ 

Ըստ գործակալության՝ աշխարհաքաղաքական ռիսկերի կայուն նվազումը կարող է խթանել Հայաստանի աճը և նվազեցնել արտարժույթի անկայունությունն ու հարկաբյուջետային ռիսկերը միջնաժամկետ հեռանկարում՝ պաշտպանական ծախսերի կրճատման միջոցով։ 

Ռազմական բյուջեի ոչ էական ավելացումը կամ չավելացումը, ըստ Փաշինյանի, այս պահին տրամաբանական է։

Ռազմական ծախսերը նվազեցնելու որոշումը բացասաբար կազդի անվտանգության ռազմական բաղադրիչի վրա՝ կարծում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ Նա ենթադրում է, որ նման որոշումներով Կառավարությունը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե ռազմական ծախսերն այլևս ակտուալ չեն։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ Կառավարությունը բյուջեի հաստատումը կձգի այնքան ժամանակ, մինչև հայտնի դառնա Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Նրա խոսքով՝ սա ակնհայտ է դառնում նաև օպերատիվ տվյալները հաշվի առնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից։

Պակիստանից տասնյակ կործանիչներ պատվիրելը, ըստ Խուրշուդյանի, խոսում է այն մասին, որ Բաքուն ավելացնելու է իր բյուջեն, և հարց է ծագում՝ ի՞նչ նպատակով են իրականացվում այդ ծախսերը։ 

Իսկ ինչպե՞ս են փոխվել Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը վերջին հինգ տարիներին։ 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերի բյուջեն 634 մլն դոլար էր, 2021-ին՝ 600 մլն, 2022-ին՝ 713 մլն, 2023-ին՝ 1,24 մլրդ, ինչը 35 տոկոսով գերազանցել է 2022 թվականի ցուցանիշը։ 2024-ին Հայաստանը ռազմական  ծախսերին ուղղեց 1,4 մլրդ դոլար, իսկ 2025-ին՝ 1,7 մլրդ դոլար, որը, նախորդ տարվա համեմատ, 20 տոկոսով ավելի է։ 

2020-ին Ադրբեջանի ռազմական ծախսերի բյուջեն 2,24 մլրդ դոլար էր, 2021-ին՝ 2,59 մլրդ, 2022-ին՝ 2,99 մլրդ, 2023-ին` 3,56 մլրդ, 2024-ին` 3,78 մլրդ դոլար։ Ադրբեջանը 2025-ին ռազմական ծախսերի համար հատկացրել է շուրջ 5 մլրդ դոլար։ 

Որքա՞ն կկազմեն 2026 թվականի պաշտպանական ոլորտի ծախսերը, դրանք կավելանան, կնվազեն, թե՞ կմնան նույնը՝ պարզ կդառնա աշնանը՝ հաջորդ տարվա բյուջեի նախագծի հրապարակումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

 

 

Show more