Շոյգուն Գրիգորյանի հետ զրույցում ներկայացրել է Ալյասկայում Պուտինի և Թամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ․ հայտնում են ԱԽ գրասենյակից։

Ա.Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին:

Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից:
Ս.Շոյգուն իր հերթին ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ԱՄՆ նախագահ Դ.Թամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր: