Արսեն Թորոսյանը կնշանակվի նախարար, Արեն Մկրտչյանը՝ մարզպետ
Քաղաքականություն
21.08.2025 | 12:46
Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արեն Մկրտչյանը՝ Լոռու մարզպետ։ Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Երեկ հայտնել էինք, որ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և ըստ շրջանառվող լուրերի, նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։