ՊԵԿ-ը շինանյութի շուկայում շուրջ 3.5 միլիարդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտել

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

Շինանյութի առևտրով զբաղվող խոշոր ընկերության նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը բացահայտել է էական ծավալներով ստվերային շրջանառություն։

«ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժնում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ շինանյութի մանրածախ առևտրով զբաղվող խոշոր ցանցը տարիներ շարունակ ապրանքներն իրացրել է և չի տրամադրել  հաշվարկային փաստաթուղթ ու ՀԴՄ կտրոն։

Համաժամանակյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ ընկերության իրական իրացման ծավալները հարկային մարմին ներկայացված տվյալների համեմատ էականորեն գերազանցել են։ Այսինքն՝ բացահայտվել է համակարգային սխեմա, որի միջոցով տնտեսվարողը թերհայտարարագրումների ճանապարհով խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից։

Նախնական հաշվարկով՝ շինանյութի առևտրով զբաղվող ընկերության կողմից չհայտարարագրված շուրջ 3.5 միլիարդ դրամի շրջանառության արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Բացի պետական բյուջեին հասցված էական վնասից, նման դեպքերը խաթարում են նաև  արդար մրցակցությունը՝ խաթարելով օրինապահ և թափանցիկ գործունեություն իրականացնող տնտեսվարողների շահերը։

Հիմք ընդունելով ձեռքբերված ապացույցները՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով:

Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակներում ընկերության գործունեության հասցեներում իրականացվել են խուզարկություններ, առգրավել են  նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, տվյալների շտեմարան, էլեկտրոնային այլ կրիչներ։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը շարունակական բնույթ է կրում և պետությանը հասցված վնասներն ենթակա են լիարժեք փոխհատուցման»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։