Զելենսկին Թրամփին է փոխանցել Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Ելենա Զելենսկայայի նամակը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Եթե Վաշինգտոնում բանակցությունները լավ ընթանան, կհետևի եռակողմ հանդիպում՝ Զելենսկու և Պուտինի մասնակցությամբ, հայտարարել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ հավատում է, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերջ տալ պատերազմին: Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին «սպանությունները դադարեցնելու» փորձի համար և հայտարարել, որ պատրաստ է եռակողմ փոխգործակցության: Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին այն բանի համար, որ Մելանյա Թրամփը նամակ է փոխանցել «ուկրաինացի երեխաների» մասին, և ինքը Թրամփին է փոխանցել Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Ելենա Զելենսկայայի նամակը:

«Մենք լավ հնարավորություն ունենք (պատերազմն ավարտելու – խմբ.)»,- հայտարարել է Թրամփը և նշել, որ նույնիսկ վերջին շաբաթներին շատ մարդիկ են զոհվել:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը լավ էր, և որ արդյունք ստանալու հնարավորություն կա:

«Պատերազմը պետք է ավարտվի, դա ցանկանում են և՛ Պուտինը, և՛ Ուկրաինան, և՛ ամբողջ աշխարհը»,- ընդգծել է Թրամփը։

«Վեց ամսվա ընթացքում ես կանգնեցրել եմ վեց պատերազմ։ Ես կարծում էի, որ սա կլինի ամենահեշտը, բայց դա այդպես չէ»,- պնդել է Թրամփը։