Քննարկվել են Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում միջոցառում-համերգի անցկացմանը վերաբերող հարցեր

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ նշելով, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել են Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգի անցկացմանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԻԻՀ նախագահի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխհամագործակցության զարգացմանը, մշակույթի ոլորտում ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Հանդիպմանը քննարկվել են Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգի անցկացմանը վերաբերող հարցեր։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն բացառիկ իրադարձություն է և կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Իրանի ազգային գրադարանում հայկական անկյուն բացելու նախաձեռնությունն ու այնտեղ Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքերի ներկայացումը։ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարության միջնորդությամբ Իրանի ազգային գրադարանին 15 անուն գիրք կփոխանցի՝ հայկական անկյան բացմանը ներկայացնելու համար:

Ընդգծվել է նաև կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով պատմական ընդհանրություններն ու ոլորտային զարգացման առանձնահատկությունները: Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացման համատեքստում ընդգծել հատկապես մշակութային կապերի ընդլայնումը:

Կողմերը հեռանկարային են համարել նաև երկու պետությունների մասնագետների ներգրավմամբ արշավախմբեր ձևավորելու, պեղումներ իրականացնելու, ըստ այդմ նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Առանձնակի կարևորվել է հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը՝ որպես զբոսաշրջության կարևոր վայրեր:

Ընդգծելով մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ կողմերը քննարկել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում համատեղ հայտի ներկայացման, ցուցահանդեսների անցկացման, թանգարանային ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հավելում են գերատեսչությունից: