Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը:

«Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների 15 բնակավայրի 40 երիտասարդներ: Արդյունքում խոշորացված համայնքների 10 բնակավայրից (Սևան, Լճաշեն, Լիճք, Վարդենիկ, Ճամբարակ, Ծովակ, Կուտական, Գավառ, Գանձակ, Սարուխան) ընտրվել է 16 մասնակից, որոնք ներգրավվել են բազմաբնույթ մշակութային միջոցառումներում:

Ծրագիրը հագեցած էր տեսական և գործնական կրթական նյութերով, այդ թվում` տեսական ինտերակտիվ դասընթաց ոչ նյութական մշակութաին ժառանգության պահպանության, գույքագրման և հանրայնացման մասին թեմաներով՝ դրանք համադրելով Սևանա լճի կարևորության, հիմնախնդիրների, լճին առնչվող մշակութային ժառանգության և կլիմայի փոփոխության պարագայում դրանց պահպանության և փոխակերպումների հարցերի հետ: Ծրագրի գործնական հատվածում տեղի են ունեցել նյութի հավաքագրման հանդիպումներ տեղաբնակ բանասացների հետ, նյութի գրանցման մեթոդաբանության ուսուցում, դասընթացավարների ու փորձագետի հետ համատեղ դաշտային հետազոտական աշխատանքների իրականացում, ինչպես նաև այցելություն Սևան ազգային պարկի թանգարան՝ ծանոթանալու լճի հարակից բնական և մշակութային ժառանգությանը»,- ասված է հաղորդագրությունում։

նշվում է, որ ծրագրի շրջանակում Սևան համայնքում տեղի է ունեցել «ՍևանաՑԱՆՑ» երիտասարդական կրթական մշակութային եռօրյա ճամբարը, որի ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ստացած գիտելիքները: Նրանք համայնքներում բանասացներից գրանցել են ոչ նյութական մշակութային ժառանգության 41 տարր, որոնցից հինգը կներկայացվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկերում գրանցման: