ՔԿ-ն արձագանքել է Բագրատ Գալստանյանի փաստաբանի կողմից ձայնագրության հրապարակմանը

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

«Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված հերթականությամբ և հաջորդականությամբ ապացույցների հետազոտման վերաբերյալ որոշմանը, հանրային հարթակները և զանգվածային լրատվական միջոցներն օգտագործելով սկսել են հրապարակել քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներից առանձին հատվածական մասեր և իրենց միակողմանի կարծիքն ու վերլուծությունները ներկայացնել այս կամ այն ապացույցի՝ գործի համար ունեցած նշանակության վերաբերյալ։

Ընդ որում, պաշտպանության կողմն, ակնհայտորեն գիտակցելով, որ հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման հերթականությունը և հետազոտման ենթակա ապացույցների ցանկը քննարկվում և լուծվում է դատարանի կողմից կայացված որոշմամբ, անտեսելով քրեադատավարական օրենքի պահանջը, հանրային հարթակները վերածել են «փոքր դատավարությունների», որտեղ առկա չեն ոչ միայն հակադիր շահեր ներկայացնող կողմեր, այլև հենց իրենք են այս կամ այն ապացույցի թույլատրելիության, արժանահավատության և վերաբերելիության հարցերը քննարկում և վերջում էլ լուծում մեղադրյալներին վերագրվող փաստական հանգամանքների, արարքի հակաիրավականության, մեղադրյալների կողմից այդ արարքը կատարելու և մեղավորության ապացուցվածության վերաբերյալ հարցեր։

Տարակուսանք է առաջացնում հատկապես պաշտպան Հովհաննես Խուդոյանի անտրտունջ և աննահանջ դատավարական վարքագիծը, ով անձնվիրաբար և համառորեն այս ողջ ընթացքում փորձում է գտնել «պատերի տակ գյուլլելու և ընտանիքներին կոմպենսացիա տրամադրելու» արտահայտության վերաբերյալ Բագրատ Գալստանյանի հնչեցրած մտքի իրական թիրախներին՝ մի դեպքում դա վերագրելով «դասալիքներին», մյուս դեպքում՝ «թմրավաճառներին», «թիմակիցներին» և այդպես շարունակ։

Նախ ողջունելի է, որ ի վերջո պաշտպանության կողմն ընդունել է, որ ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հենց Բագրատ Գալստանյանն է, ինչի վերաբերյալ նախկինում, թերևս պաշտպանության մարտավարության տեսանկյունից, այլ կարծիք և դիրքորոշում են ունեցել։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ օրինապաշտ և իրավահպատակ ցանկացած անձի համար պետք է, որ անընդունելի լիներ պատերի տակ զենքի գործադրմամբ մարդկանց կյանքից զրկելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դրսևորման թույլատրելիության կամ դրանց քարոզի վերաբերյալ ցանկացած խոսք, առավել ևս՝ հոգևոր արժեքներ կրող հոգևորականի համար, հետևաբար այս առումով պաշտպանության կողմը կարող է նույն ջանասիրությամբ և եռանդով շարունակել զենքի գործադրմամբ անձանց կյանքից զրկելու մասին Բագրատ Գալստանյանի մտադրության հետագա թիրախների փնտրտուքը, ինչն ամենևին չի նսեմացնում քրեական վարույթով ձեռք բերված այդ  փաստական տվյալների ապացուցողական նշանակությունը։

Կարծում ենք, նույն ոգևորությամբ և հետևողականությամբ պաշտպանության կողմը կարող է դարձյալ մեջբերումներ կատարել և վերլուծության ենթարկել գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված և օրենքով սահմանված կարգով ամրագրված՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստության մասին վկայող այնպիսի փաստական տվյալներ, որոնք վերաբերվում են բնակչությանն ահաբեկելու, նրանց շրջանում անկառավարելի վիճակ ստեղծելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներին։

Ակնհայտ է, որ պաշտպանության կողմը նման գործելաոճով փորձում է ազդել հանրային տրամադրությունների կամ կարծիքի վրա՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը, որը ձեռք է բերվել բացառապես օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում և իրավացիորեն դրվել է անձանց մեղքը հաստատող ապացուցողական զանգվածում։

Ի վերջո, այս բոլոր հարցերի պատասխանը կարող է տրվել բացառապես օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով, հետևաբար կրկին  հորդորում ենք խստորեն պահպանել փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները, հարգանքով վերաբերվել դատավարության մասնակիցներին և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և դատավարության մասնակիցների գործողություններին անդրադառնալ օրենքով սահմանված եղանակներով` դիմումների, հայտարարությունների, միջնորդությունների, բացարկների, առարկությունների կամ բողոքների միջոցով»:

Նախօրեին  Factor TV-ն տեսանյութով անդրադարձել էր Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի հրապարակած ձայնագրությանը։ Ըստ փաստաբանի՝ դա լույս է սփռում Քննչական կոմիտեի հրապարակած մոնտաժված ձայնագրության մեջ «գյուլլելու» մասին խոսակցության բնույթի վրա և բացահայտում զրույցի իրական կոնտեքստը։