ՀՀ-ի համար բացվում են Ադրբեջանով անցնող ճանապարհները, ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է․ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀ-ն ստանում է ապաշրջափակված ճանապարհներ՝ տարածքային ինքնիշխանության, սուվերինության և իրավազորության ներքո»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ի համար բացվում են Ադրբեջանով անցնող ճանապարհները, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է։

Լրագրողները մի քանի հարց ուղղեցին՝ արդյո՞ք այդ ճանապարհները վերահսկելու են հայ սահմանապահները։ Դավիթ Խուդաթյանն այս հարցին ուղիղ չպատասխանեց՝ նշելով, որ դետալները դեռ չեն քննարկվել։ Նախարարը չպատասխանեց նաև հարցին, թե բեռներն ինչ տարբերակով են ստուգվելու։ Խուդաթյանն ասաց, որ դրա վերաբերյալ ինֆորմացիա չի կարող տալ։

«Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը, ինչը, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված և ուրախալի և կարևոր իրադարձություն է: Պիտի ասեմ, որ նախկինում այսպիսի մեկնաբանություններ էլի են հնչել խաղաղության պայմանագրի տեքստի մասով, երբ չարագուշակ մեկնաբանություններ էին արվում, իսկ տեքստի հրապարակումից առաջ պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ոչ մի ողբերգական և ոչ մի չարագուշակ բան չկար»,- նշեց նա։

Նախարարը նշեց, որ ապաշրջափակումը չորս սկզբունքներով է տեղի ունենալու։
Ըստ նրա՝ եթե չորս սկզբունքներով ապաշրջափակումը որևէ մեկը «միջանցք» կոչի, ապա դա շահարկում է։

Մանրամասները՝ տեսանյութում։