«Թրամփի ուղի» կոչվող ծրագիրը նոր դիմակայության դաշտ է աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանի համար․ Տիգրան Աբրահամյան 

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկախ նրանից՝ ինչ փաթեթավորմամբ է ներկայացվում «Թրամփի ուղի» կոչվող ծրագիրը, այն ավելի շատ միջանցքային տրամաբանության մեջ է տեղավորվում, քան՝ ճանապարհի․ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հռչակագրում և դրան հաջորդած ժամանակահատվածում Վաշինգտոնում հնչած հայտարարությունները խոսում են այն մասին, որ մասնավոր կազմակերպության միջոցով է կարգավորվելու այդ անխոչընդոտ անցումը և այն ԱՄՆ-ն է երաշխավորելու,  բացահայտ ձևով ցույց է տալիս, որ այդ երթուղին մեծ առումով  ավելի շատ միջանցքային տրամաբանության մեջ է  տեղավորվում, այլ ոչ թե ճանապարհի»,- մատնանշեց նա։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագիրը նոր դիմակայութուն է ստեղծելու տարածաշրջանի համար։ Աբրահամյանի դիտարկմամբ՝ այս հանգմանքը հայաստանյան իշխանությունները թաքցնում են։ Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի խոսքով՝ Փաշինյանն այս փաստաթղթով գնալու է  խորհրդարանական ընտրության՝ ներկայանալով որպես խաղաղություն բերող իշխանություն։

«Երբ խոսում են ճանապարհ կամ միջանցք դիլեմայի մասին, տարօրինակ չէ՞ արդյոք, որ հիմնական կարգավորումները, որով խոսվում է, այսպես կոչված, Մեղրիի առանցքի մասին, բոլոր լուծումները ստեղծված են Հայաստանի սահմանի շուրջ, որևէ կարգավորում չի ստեղծվում  ՀՀ սահմաններից դուրս՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում։ Իշխանության հավաստիացումները, որ դրա մոտեցումները հայելային են, չեն արտահայտվում։ Նույն այդ ամերիկյան լուծումը բացարձակապես ՀՀ-ի տարածքի մասին է, որևէ բան չի խոսվում հայաստանյան բեռնափոխադրումների կամ ուղևորափոխադրումների Նախիջևանի կամ Ադրբեջանի տարածքներում անցումների համատեքստում»,- նշեց մեր զրուցակիցը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի դիտարկմանբ՝ թեև կողմերը ջանք չեն խնայում այդ երթուղին ներկայացնել որպես տնտեսական  ուղի, սակայն, Աբրահամյանի կարծիքով, այն ունի գեոպոլիտիկ և ռեգիոնալ նշանակություն։

«Սա ավելի շատ քաղաքական, քան տնտեսական արդյունք է։ Սա նոր դիմակայության դաշտ է աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանի համար։ Այս տեսանկյունից փորձ է արվում երկիրը հրել տուրբուլենտ իրադարձությունների շեմը։ Միգուցե, մեկ-երկու ամիսների ընթացքում դրա հետևանքները չերևան, բայց  ակնհայտ է՝ այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է և ազդեցություն ունի Սյունիքի շուրջ իրադարձությունների վրա, ցույց են տալիս, որ բավականին մեծ են և՛  անվտանգային սպառնալքիները, և՛ ՀՀ-ի տարածքում նոր դիմակայության դրսևորումները»,- նկատեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որը ամրագրում է կողմերի խաղաղության ձգտումը, ինրպես նաև ստեղծվում է «Թրամփի ուղի» կոչվող նախագիծը, որով  ՀՀ-ն ապաշրջափակվում է, Ադրբեջանը  ՀՀ-ի տարածքով միանում է իր էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ԱԳՆ-ն  հրապարակել է   «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրված  տեքստը։

 

Մանյա Պողոսյան