ԱԱԾ տնօրենի ցուցմունքը՝ Վարդազարյանի դատավճռի հիմքում․ ԲԴԽ նախկին նախագահը կհայտնվի՞ ճաղերի հետևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր մեղավոր ճանաչվեց։ Գործը հարուցվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, այն ժամանակ փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։  

Պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով հարուցված քրգործով անցնող Վարդազարյանը և պաշտպանական կողմն ավելի քան 4 տարի հայտարարում են՝ գործը քաղաքական է, մեղադրանքը՝ անհիմն։ ԲԴԽ նախկին նախագահն ասում է՝ ճնշումները սկսվել են 2021 թվականի նոյեմբերի 15-ի իր հայտարարությունից հետո։

Վարդազարյանը պատմում է՝ հայտարարությունից հետո իշխանությունն իր մոտ բանագնաց է ուղարկել, որը հորդորել է ինքնակամ լքել պաշտոնը, եթե ոչ՝ իրավապահների ուշադրության կենտրոնում կհայտնվի։ Ավելի ուշ գաղտնազերծել էր, թե ով է իշխանության մարդը։

Սկանդալային ձայնագրության հրապարակումից 3 օր անց Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ միջադեպին՝ ընդունելով՝ այո, նման խոսակցություն եղել է, ինքն այդ հանդիպման օրակարգի մասին առաջարկություն ստացել է։ Ջհանգիրյանը խոստովանել, էր, որ հանդիպման ժամանակ փորձել է հոգեբանական հնարքներ կիրառելով՝ դրդել Վարդազարյանին գնալ այդ քայլին։

Այդ ժամանակ ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Սիմոնյանը հաղորդում էր ներկայացրել, այն մասին, որ Ռուբեն Վարդազարյանը փորձել է միջամտել իր գործունեությանը որպես Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Սիմոնյանը նշել էր, որ ԲԴԽ նախագահը զանգահարել է իրեն և խնդրել, հորդորել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորման հետ չկապված խափանման միջոց ընտրել։ 

Գործի քննության ավելի քան 3 տարիների ընթացքում Սիմոնյանը մի քանի անգամ հրավիրվել էր դատարան գործով ցուցմունք տալու համար, սակայն չէր ներկայանում։ Երբ այս տարվա մարտի 3-ին պետք է հրապարակվեր Վարդազարյանի դատավճիռը, դատավոր Վահե Դոլմազյանն անակնկալ հայտարարեց, որ գործի քննությունը վերսկսվում է, ցուցմունք պետք է տա հաղորդում ներկայացրած Անդրանիկ Սիմոնյանը։ 3 տարի ձգձգվող գործով նիստն անցավ դռնփակ, թե ինչու՝ այդպես էլ չպատճառաբանվեց։ Դրանից 4 ամիս անց հրապարակվեց արդեն վերջնական դատական ակտը, որը Վարդազարյանը մտադիր է բողոքարկել մինչև վերջին ատյան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան