Իջևանի զբոսայգու տարածքում կառուցապատման իրավունքը դադարեցվել է. հողատարածքները վերադարձվել են համայնքին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։ Այս մասին տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը։

Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունիսի 12-ի վճիռներով՝ բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը. դադարեցվել է ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը:

Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ վճիռները մտել են օրինական ուժի մեջ:

Արդյունքում՝ Կադաստրի կոմիտեում 2025 թվականի օգոստոսի 5-ին և 2025 թվականի օգոստոսի 6-ին գրանցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքների դադարեցումները, հողատարածքները վերադարձվել են Իջևան համայնքին: