ԿԲ-ն՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների վերաբերյալ

Լուրեր

05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ է մտնելու ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-261-Ն օրենքը, որը նպատակ է հետապնդում բարելավելու օրենսդրության համապատասխանությունը Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) Հանձնարարականներով սահմանված պահանջներին, ինչպես նաև հստակեցնելու հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունների ծավալը: Այս մասին տեղեկացրրել է Կենտրոնական բանկը։

«Կարևոր ենք համարում նշել, որ օրենքը ընդլայնել է հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունները՝ դրանք մասնավորապես տարածելով նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, ինչպես նաև իրավաբանական անձանց գրանցման և կառավարման ծառայություններ մատուցող անձանց վրա: Նշված անձինք պարտավոր են հաշվառվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնում՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: Տեղեկացնում ենք, որ հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 07.10.2014թ. թիվ 280-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 4-րդ և 23-րդ հոդվածներով նախատեսված պարտականությունները այսուհետ կտարածվեն նաև իրավաբանական անձ հանդիսացող բոլոր ոչ ֆինանսական հաստատությունների վրա՝ անկախ աշխատակիցների քանակից:

Օրենքի ընդունմամբ փոփոխվել են նաև հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերին առնչվող դրույթները: Օրենքի պահանջների հիման վրա վերանայված ներքին իրավական ակտերը ենթակա են ներկայացման Ֆինանսական դիտարկումների կենտրոն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

Հայտնում ենք նաև, որ օրենքով նախատեսվել են նոր պարտականություններ տրաստի այն կառավարիչներիև այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող այն անձանց համար, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ կառավարում են Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույք: Ֆինանսական դիտարկումների կենտրոնում նշված անձանց հաշվառման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտը նախատեսվում է ընդունել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Ի թիվս այլ կարգավորումների, օրենքով փոփոխվել են նաև հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և հավելյալ պատշաճ ուսումնասիրության գործընթացներին, դրամական փոխանցումների իրականացմանը, գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժմանը կամ դադարեցմանը, օրենքի խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցներին առնչվող դրույթները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օրենսդրական փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ: