Մոսկվայի ուղերձը Բաքվի՞ն․ ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ադրբեջանական գազի մատակարարման հետ կապված կայանին

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Օդեսայի մարզում Օրլովկա և Նովոսելսկոյե բնակավայրերի մոտակայքում «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերի հարվածներ են գրանցվել: Նախնական տեղեկություններով՝ հարձակման թիրախը եղել է Օրլովկայի գազամղիչ կայանը, որը կարևոր օբյեկտ է Ուկրաինայի գլխավոր գազատար համակարգում:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հենց այս կայանի միջոցով է իրականացվում գազի տարանցումը Եվրոպա, ինչպես նաև հակադարձ մատակարարումներ են իրականացվում Ուկրաինայի տարածք: Այս օբյեկտը ներգրավված է եղել Բաքվի և Կիևի միջև վերջերս կնքված ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրում:

Կայանի վնասը կարող է ազդել ինչպես Ուկրաինայի էներգետիկ անվտանգության, այնպես էլ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև էներգետիկ ոլորտում կնքված համաձայնագրերի իրականացման վրա։

Ռուս լրագրող Ռուսլան Օստաշկոն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ռումինիայի հետ սահմանին գտնվող Օրլովկայի գազային կոմպրեսորային կայանին հասցված հարվածը դարձել է ոչ միայն Ուկրաինայի էներգետիկ ոլորտին, այլև Ադրբեջանի ցուցադրական խաղի հարձակման կետը։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ կայանն օգտագործվել է Կիևին գազի հակադարձ մատակարարումների համար, այդ թվում՝ «Նաֆթոգազի» և SOCAR-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում։ Նա նշել է, որ փորձագետները սա անվանում են Մոսկվայից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ազդանշան։ Ըստ Օստաշկոյի՝ Ռուսաստանը շրջանցելով, բայց սեփական ենթակառուցվածքներն օգտագործելով մատակարարումներ իրականացնելու փորձերը կկանգնեցվեն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ օգոստոսի լույս 6-ի գիշերը ռուսական բանակը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզի էլեկտրացանցերին, հարձակվել Օդեսայի մարզի Նովոսիլսկոյե քաղաքում գտնվող գազային կայանի վրա՝ հարյուրավոր մարդկանց թողնելով առանց գազի, ինչպես նաև Խերսոնի, Խարկովի և Դոնեցկի մարզերի քաղաքացիական անձանց և տների վրա։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսի լույս 6-ի գիշերը Ռուսաստանը թիրախային հարձակում է իրականացրել գազային ենթակառուցվածքների օբյեկտի՝ կոմպրեսորային կայանի վրա, որը գտնվում է Օդեսայի մարզում՝ ուկրաինա-ռումինական սահմանի մոտ։

«Այս կոմպրեսորային կայանը տեղակայվել է որպես հունական հեղուկացված բնական գազի տերմինալները ուկրաինական գազի պահեստարանների հետ Տրանսբալկանյան գազատարի միջոցով կապող երթուղու մաս, այն արդեն իսկ ԱՄՆ-ից հեղուկ բնական գազ է մատակարարել և ադրբեջանական գազի փորձարկման ծավալներ է ապահովել։ Այսօր գիշերն այս օբյեկտը ենթարկվել է տասնյակ հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Սա ռուսական հարված է բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ուղղված էներգետիկ ոլորտի, միևնույն ժամանակ, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Եվրոպայում գործընկերների հետ հարաբերությունների, ուկրաինացիների և բոլոր եվրոպացիների բնականոն կյանքի դեմ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «սա հստակ և հասկանալի ազդանշան է ամբողջ Եվրոպայի համար, որը պլանավորում է 2027 թվականին ամբողջությամբ հրաժարվել ռուսական բնական գազից»։

Հիշեցնենք, որ  երջերս ուկրաինական «Նավթոգազ»-ը Ադրբեջանի SOCAR-ի հետ ադրբեջանական գազի գնման առաջին համաձայնագիրն էր ստորագրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի