Ուկրաինական «Նավթոգազ»-ը SOCAR-ի հետ ադրբեջանական գազի գնման առաջին համաձայնագիրն է ստորագրել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ուկրաինական «Նաֆթոգազ» ընկերությունների խումբն առաջին համաձայնագիրն է ստորագրել Ադրբեջանի SOCAR խմբի անդամ SOCAR Energy Ukraine-ի հետ՝ ադրբեջանական բնական գազ գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Նաֆթոգազ»-ի հայտարարությունը։

«Սա ծավալով փոքր, բայց ռազմավարական առումով կարևոր քայլ է, որը բացում է երկարաժամկետ համագործակցության ճանապարհը։ Սա նաև մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման և Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ամրապնդման ևս մեկ օրինակ է»,- մեկնաբանել է «Նաֆթոգազի» գործադիր տնօրեն Սերգեյ Կորեցկին գործարքը։

Ընկերությունը նշում է, որ առաջին անգամ ադրբեջանական գազի փորձնական մատակարարում է իրականացվում Բուլղարիա-Ռումինիա-Ուկրաինա միջանցքի Տրանսբալկանյան երթուղով։

Հավելենք, որ հունիսի սկզբին SOCAR-ը բազմամյա պայմանագիր էր կնքել գերմանական պետական SEFE ընկերության հետ՝ տարեկան 1,5 միլիարդ խորանարդ մետր մատակարարման համար։ 2024 թվականին Ադրբեջանը Եվրոպա է արտահանել 12,9 միլիարդ խորանարդ մետր գազ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի