Ուկրաինայում Թուրքիայի դեսպանը հերքել է լուրը, որ առաջիկա օրերին Էրդողանը Կիև կայցելի

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Նարիման Ջելյալը հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա օրերին կժամանի Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերով։ Այս մասին գրում է «Украинская правда»-ն, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Turkiye Gazetesi-ն հաղորդել էր, որ Ջեյլալը հայտարարել է, թե  Էրդողանը շուտով կայցելի Կիև, և բանակցությունների ամենակարևոր թեմաներից մեկը կլինի ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը: Լրատվամիջոցի տվյալներով՝ առաջնորդները կքննարկեն Թուրքիայի ջանքերը՝ խաղաղ կարգավորման հասնելու համար։

«Украинская правда»-ին տված մեկնաբանության մեջ Ջելյալն ասել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Պարբերականը, մեղմ ասած, աղավաղել է տեղեկատվությունը։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ նրանք հղումներ չեն տրամադրում, որտեղ ես սա ասել եմ, չեն տրամադրում իմ մեջբերումը, պարզապես ասում են, որ ես, իբր, հայտարարել եմ այդ մասին»,- ասել է դեսպանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի դեսպանը հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին, որի առանցքային թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի