Հայաստանը հատուկ տեղ ունի Թեհրանի հարևանության քաղաքականության մեջ․ Իրանի փոխնախագահը՝ ՀՀ նախագահին

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։

Հանդիպման վերաբերյալ իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Մոհամմադ Ռեզա Արեֆն ընդգծել է Իրանի և Հայաստանի միջև ճանապարհաշինության, էներգետիկայի, շրջակա միջավայրի, տարանցման և տրանսպորտի, տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը, փոխանցում է IRNA-ն։

«Իրանի հարևանության (բարիդրացիության) քաղաքականության մեջ Հայաստանը հատուկ տեղ ունի, և Թեհրան-Երևան հարաբերությունները հիմնված են ամուր և անխորտակելի հիմքերի վրա»,- ասել նա։

Արեֆը նշել է, որ երկու երկրների պաշտոնյաների միջև խորհրդակցությունները գտնվում են ցանկալի և բավարար մակարդակի վրա, և Իրանը ողջունում է երկու երկրների պաշտոնյաների միջև խորհրդակցությունների շարունակականությունը։

Անդրադառնալով Հայաստան կատարած այցին և Եվրասիական միության գագաթնաժողովին մասնակցությանը, ինչպես նաև երկկողմ խորհրդակցություններին՝ Իրանի առաջին փոխնախագահը նշել է. «Մենք նախաձեռնել ենք արժեքավոր համաձայնագրեր և միջոցառումներ՝ համապատասխան երկու երկրների ընդհանուր շահերին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների, առևտրի, գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիայի, կրթության, մշակույթի և հասարակայնության հետ կապերի ոլորտներում, որոնք մենք պետք է խորացնենք քայլ առ քայլ»։

Ողջունելով տարածաշրջանում և հարևանների միջև խաղաղության բանակցությունները և վեճերի լուծումը բանակցությունների միջոցով՝ Արեֆը շեշտել է, որ «խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում, և որ տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է իրականացվի առանց օտարերկրյա պետությունների միջամտության»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի