Սյունիքի մարզի մի շարք հասցեներում էլեկտրական շչակներ կգործարկվեն
Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։