Մենք մարդուն հռչակել ենք բարձրագույն արժեք, բայց՝ միայն թղթի վրա. ապաքաղաքական զրույց Գարեգին Միսկարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգիկ Միսկարյանը: Հաշվի առնլով, որ հայկական խոսույթում «ինքնորոշում» բառն ամենահաճախ օգտագործվողներից է, հաղորդման հյուրը կարևորում է ոչ միայն միջազգայնորեն ընդունված «ազգային ինքնորոշումը», այլև անձնական, կրթական, քաղաքական, մշակութային, էթնիկ ինքնորոշումը, որոնց վերլուծության վրա կառուցված է իր հեղինակած  «Ինքնորոշման համապարփակ տեսությունը»: Այդ աշխատության մեջ հեղինակը ցույց է տալիս, որ ինքնորոշման նշանակությունը դեռևս չի բացահայտվել:

Առաջին տեղում, ըստ նրա, անձնական ինքնորոշումն է: Գարեգին Միսկարյանը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունը մարդուն հռչակել է բարձրագույն արժեք, սակայն 30-ից ավելի տարիների ընթացքում մենք ոչինչ չենք արել այդ թեզը կյանքի կոչելու համար:

«21-րդ դարի պետությունը պետք է մրցակցի ոչ թե տնտեսական կամ ռազմական հզորությամբ, այլ սուբյեկտ ստեղծելու և ազատություն արտադրելու կարողությամբ»,- գրում է նա համապարփակ ինքնորոշմանը նվիրված իր աշխատության մեջ:

Ի՞նչ պետք է ասել, երբ պետություններից մեկն ազատություն է արտադրում, իսկ մյուսն իր տանկերն է քշում «ազատություն արտադրողի» վրա: Հաղորդման հյուրի կարծիքով՝ եթե մի երկիր ավելի բարձր է մյուսից իր քաղաքացիների ազատության աստիճանով, ապա նրա վրա դժվար կլինի հարձակվել: Իսկ եթե նույնիսկ հարձակվում են, ապա ազատության արժեքն իմացող ազգը կարող է դիմակայել «տանկերին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան