Պետբյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 919 միլիոն դրամի հարկ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Միմյանց փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերության իրավասու անձինք, առանց ապրանքի մատակարարման, դուրս են գրել հարկային կեղծ հաշիվներ` օժանդակելով այլ ընկերությունների` խուսափել հարկեր վճարելուց: Այս մասին հաղորդում են ՆԳՆ ոստիկանությունից։

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները պարզել են, որ 2021-2022 թվականներին և այս տարի, չունենալով «Դիզելային վառելիք» ու «ԱԻ-95 պրեմիում բենզին» ապրանքատեսակների համապատասխան քանակների ձեռքբերումը հավաստող հարկային հաշիվներ, մի շարք ընկերությունների անվամբ հիշյալ իրավասու անձինք դուրս են գրել փաստացի ձեռքբերվածից մոտ յոթ միլիարդ դրամով ավելի մատակարարման հաշիվներ, ինչի հետևանքով իբրև գնորդ հանդիսացած ընկերությունները չեն վճարվել ավելի քան երկու միլիարդ 700 միլիոն դրամի հարկ:

Պարզվել է նաև, որ փոխկապակցված ընկերություններից մեկը 2023-25 թվականներին, չունենալով «Դիզելային վառելիքի» համապատասխան քանակի հարկային հաշիվներ և այս դեպքում նույնպես` առանց փաստացի մատակարարման, այլ ընկերությունների անվամբ դուրս է գրել ձեռքբերման քանակը մոտ 482 միլիոն դրամով գերազանցող կեղծ հարկային հաշիվներ:

«Այս մասով նույնպես չի վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 183 միլիոն դրամի հարկ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ` առանց ապրանքների մատակարարման կեղծ փաստաթղթեր տրամադրելու, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- գրված է ոստիկանության հաղորդագրության մեջ։