Հայտարարություն Փամբակ համայնքում «տեղական ժողովրդավարության շարունակական արհամարհման» վերաբերյալ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Քարաբերդի էկոլոգիական պաշտպանության նախաձեռնության հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Սկսած 2021 թվականից՝ ՀՀ տարբեր ընկերություններ 11 փորձ են ձեռնարկել ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Քարաբերդ գյուղի գյուղատնտեսական նշանակության հողերում ոսկիբազմամետաղների երկրաբանական աշխատանքների իրականացման և, ըստ էության, նոր հանքերի շահագործման համար։ 

Արձանագրենք, որ միայն այս տարի երկու տարբեր ընկերություններ արդեն 3 անգամ եկել են համայնք՝ լսումներ իրականացնելու նախաձեռնությամբ, իսկ 2025 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում նշանակված է այս տարվա 4-րդ փորձը, իսկ 2021-ից սկսած՝ թվով 12-րդը։ 

2025 թվականի հունվարի 21-ին Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերում «Կոմպոզիտ Մետալ» ՍՊԸի նախաձեռնությամբ իրականացվել են օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության և գնահատմանն ուղղված հանրային լսումներ, որոնց ընթացքում բնակավայրերի բնակիչները, համայնքում գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում աշխատող քաղաքացիները հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը, այն է՝ դեմ են նշված նախաձեռնությանը, հատկապես, որ Քարաբերդում արդեն առկա է ոսկու մեկ հանքավայր։

Սակայն նույն ընկերությունը 2025 թվականի ապրիլի 15-ին կրկին վերադարձել էր Փամբակ համայնք՝ նույն բնակավայրերում կրկին լսումներ իրականացնելու նպատակով, սակայն Փամբակ համայնքի ՏԻՄի կազմակերպած լսումները չեղարկվեցին, քանի որ համայնքի բնակիչները այս անգամ հրաժարվեցին լսել ընկերության ներկայացուցիչներին, ստեղծվել էր նաև լարված իրավիճակ։ 

Հատկանշական է, որ այդ գործընթացը տվյալ ընկերության թվով՝ արդեն երրորդ փորձն էր․ ընկերությունը լսումներ էր նախաձեռնել նաև 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, այդ ժամանակ ևս համայնքի բնակիչները մերժել էին և դեմ դիրքորոշում արտահայտել։ 

2025 թվականի հուլիսի 9-ին արդեն մեկ այլ ընկերություն՝ «ԶովԳուժ» ՍՊԸն էր լսումներ նախաձեռնել Քարաբերդի հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության նախատեսվող աշխատանքների հայտի վերաբերյալ՝ Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում, որի ընթացքում Քարաբերդի բնակիչները դեմ արտահայտվեցին, ստեղծվեց լարվածություն դեմ արտահայտվող գյուղացիների և այլ քաղաքացիների միջև, որը հանգեցրեց նրան, որ լսումները չեղարկվեցին։ 

Այս իրավիճակում բնական է կարծել, որ քաղաքացիների՝ շարունակաբար արտահայտվող դիրքորոշումը պետք է օրերից մի օր հանգեցնի նրան, որ այդ դիրքորոշումը հարգվի, սակայն այդպես չէ։ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նույն ընկերությունը կրկին լսումներ է նախաձեռնել նույն թեմայով 2025 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին։ 

Կարևոր ենք համարում նշել, որ դեռևս 2022 թվականին՝ նոյեմբերի 4-ին, մեկ այլ ընկերության՝ Քարաբերդի ոսկու հանքավայրը տնօրինող «ԱՍԱԹ» ընկերության կողմից Փամբակ բնակավայրում նախաձեռնված լսումները չիրականացան՝ համայնքի բնակիչների և շահագրգիռ հանրության դեմ լինելու հանգամանքով պայմանավորված, և այդ օրվանից ցայսօր նախաձեռնվել են ևս 11 լսումներ և լսումների փորձեր։ 

Քարաբերդում տեղի ունեցողը ոչ միայն օրենսդրական բացերով պայմանավորված երևույթ է, այլ նաև տեղական ժողովրդավարության ցինիկ ոտնահարում և անտեսում։ 

Ինչի ականատեսն ենք մենք տարիներ շարունակ ըստ մեր դիտարկումների և գյուղացիների խոսքերի՝ 

  • Քաղաքացիների դիրքորոշման շարունակական անտեսում, տարբեր ընկերությունների կողմից լսումների կազմակերպման և իրականացման շարունակական գործընթացներ և փորձեր տեղական իշխանությունների 
  • Տարբեր ընկերությունների (ՍՊԸների) միջև տվյալ տարածքների համար շարունակական դիմակայության, որի ընթացքում յուրաքանչյուրը փորձում է Քարաբերդում և, ընդհանուրը Փամբակ  համայնքում ստեղծել իրեն գոհացնող տրամադրություններ, կարծիքներ, գրավել մարդկանց իրենց կողմը տարբեր մեթոդներով, փոխել մարդկանց կարծիքը, որի հիմնական գործիքակազմն են հանդիսանում կեր ու խումի կազմակերպումը գյուղացիների կամ այլ քաղաքացիների համար, խոստումները, աշխատանքը անձերի հետ՝ նրանց բարեկամների կամ այլ հեղինակությունների միջոցով
  • Սոցիալական լարվածություն, որը ստեղծվում է ընկերությունների կողմից՝ հանրային լսումներին իրենց աշխատակիցներին, այլ համայնքներում բնակվող կողմնակիցներին մոբիլիզացնելով, ովքեր փորձում են լսումների ընթացքում լռեցնել դեմ արտահայտվող մարդկանց, երբեմն քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթով։ 

Քարաբերդում 2025 թվականի օգոստոսի 9-ին չկայացած հանրային լսումների հաջորդող օրերին, ըստ հասած տեղեկությունների, կիրառվել են նույն մեթոդները արդյունաբերությանը կողմնակից որոշակի շրջանակների կողմից՝ մարդկանց ներգրավում խնջույքային գործընթացներին, խոստումների շրջանառում, կոնկրետ անձերի վրա աշխատանք իրենց բարեկամների կամ ծանոթների միջոցով, կեղծ խոսույթների և նարատիվների տարածում հանքերի ընդլայնմանը դեմ արտահայտվող քաղաքացիների վերաբերյալ։ 

Այս իրավիճակի և բնակավայրը շարունակաբար սոցիալական լարվածության մթնոլորտում պահելու միակ պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք պետք է մարդկանց բազմակի արտահայտած դիրքորոշումը դարձրած լինեին տեղական քաղաքականության մաս և հորդորեին նախաձեռնողներին հարգել իրենց բնակիչների սոցիալէկոլոգիական իրավունքերը և շարունակաբար չնախաձեռնել հանրային լսումներ իրենց կամքը քաղաքացիներին թելադրելու նպատակով։ Նման քաղաքականության բացակայությունը իրավունք է տալիս մտածել, որ այս շարունակական, հակաժողովրդավարական գործընթացները խրախուսվում են Փամբակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ 

Կոչ ենք անում Փամբակի տեղական իշխանություններին՝ պաշտպանել քաղաքացիների իրավունքները, գործել ուղիղ ժողովրդավարության սկզբունքներով և հարգել մարդկանց կարծիքը և հորդորել նախաձեռնողներին հետ կանգնել Քարաբերդում օգոստոսի 13-ին հերթական անգամ լսումներ իրականացնելու մտադրությունից։

Հորդորում ենք Փամբակ համայնքի իշխանություններին՝ ելնելով նախկինում արդեն իսկ համայնքի բնակիչների և քաղաքացիների կողմից արտահայտած դիրքորոշումներից և լսումներից, մշակել Քարաբերդի կամ Փամբակ համայնքի համար ընդհանուր տեղական քաղաքականություն, որը կպաշտպանի քաղաքացիներին նման սոցիալհոգեբանական շարունակական ճնշումներից և Քարաբերդ բնակավայրը համատարած հանքավայր վերածելու շարունակական փորձերից։ 

Քարաբերդում արդեն մեկ հանքավայր կա, երկրորդը ավելորդ է։ Այն նոր էկոլոգիական ռիսկեր է ստեղծելու ոչ միայն Քարաբերդի, այլ նաև Վանաձոր քաղաքի և Փամբակ ու Գուգարք բնակավայրերի համար։ 

13.08.2025-ին Բոլորս գալու ենք Քարաբերդ։ 

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գևորգ Քոթանջյան
, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ»։