Ուկրաինական ԱԹՍ-ները Ռոստովի մարզում հարվածել են երկաթուղային կայարանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոստովի մարզում ուկրաինական  անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կամենսկ-Շախտինսկի, Սալսկի, Վոլգոդոնսկի, ինչպես նաև՝ Բոկովսկի և Տարասովսկի շրջանների վրա։ Այս մասին  հայտարարել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը, գրում է Meduza-ն։

Ըստ նրա՝ Սալսկում՝ Օստրովսկի փողոցում, վնասվել է մեկ մեքենա, վարորդը զոհվել է: Բացի այդ՝  վնասվել է մասնավոր տան տանիքը և կոտրվել են պատուհանները, իսկ Օրլովսկի շրջանում վնասվել է էլեկտրական ենթակայանը։

Սլյուսարի խոսքով՝ հարձակման հետևանքով երկաթուղային կայարանում հրդեհ է բռնկվել։ «Ռուսական երկաթուղիներ»-ը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի  բեկորների անկման հետևանքով խաթարվել են Սալսկի կայարանի կապի ցանցի աշխատանքը և դադարեցվել է գնացքների երթևեկությունը։

«Ռուսական երկաթուղիներ»-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել են Նովոկուզնեցկ-Կիսլովոդսկ № 59 ուղևորատար գնացքի երկու վագոնների ապակիները։ Գնացքի ուղևորները տարհանվել են, և նախնական տվյալներով՝  տուժածներ չկան։ Հրդեհ է բռնկվել  կանգնած բեռնատար գնացքում։

Դաշնային ուղևորափոխադրող ընկերությունը հայտնել է, որ Ռոստովի մարզի Սալսկ կայարանում «միջադեպի կապակցությամբ» Եկատերինբուրգից, Չելյաբինսկից, Անապայից և այլ քաղաքներից մեկնող գնացքներն ուշանում են։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 29-ի գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 74 անօդաչու թռչող սարք՝ 43-ը Բրյանսկի մարզի, 22-ը՝ Ռոստովի մարզի, 6-ը՝ Կալուգայի մարզի, 2-ը՝ Սմոլենսկի մարզի և 1-ը՝ Լենինգրադի մարզի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի