Ասադի տապալումից հետո սեպտեմբերին Սիրիայում առաջին ընտրությունները կանցկացվեն 

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ սեպտեմբերին կընտրվի նոր անցումային խորհրդարան։ Դրա անդամների երկու երրորդը կընտրվի տեղական ընտրական մարմինների, իսկ մնացածը՝ երկրի ժամանակավոր նախագահի կողմից, գրում է France 24-ը։

Երկրի երկարամյա ղեկավար Բաշար Ասադի տապալումից հետո, որը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին՝ գրեթե 14 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո, Սիրիայի նոր կառավարությունը, նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորությամբ, լուծարել է երկրի օրենսդիր մարմինը և ընդունել ժամանակավոր սահմանադրական հռչակագիր՝ հինգ տարվա անցումային շրջանի համար։

Հունիսին նախագահի հրամանագրով ստեղծվել է  10 անդամից բաղկացած հանձնաժողով՝ տեղական ընտրական մարմինների ձևավորումը վերահսկելու և օրենսդիրների նոր խումբ ընտրելու համար։

SANA պետական լրատվական գործակալությունը կիրակի հաղորդել է, որ հանձնաժողովի ղեկավար Մոհամմեդ Թահա ալ-Ահմադը հանդիպել է ալ-Շարաայի հետ՝ գործընթացը քննարկելու համար, ավելի ուշ հայտարարելով 210 տեղանոց նոր խորհրդարանի ծրագրերի մասին, որտեղ 140 անդամ կընտրվի տեղական մարմինների կողմից, իսկ 70-ը՝ նախագահի։

«Ժողովրդական ժողովի անդամների ընտրությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 15-20-ը»,- ասել է Ահմադը՝ հավելելով, որ կանայք նույնպես ներկայացված կլինեն։

Ահմադի Շարաային է ներկայացրել ընտրության գործընթացի վերջնական ծրագիրը։ Տեղական ընտրական մարմինները կձևավորվեն ժամանակավոր համակարգը սահմանող հրամանագրի ստորագրումից մոտ երեք շաբաթվա ընթացքում։ Դրանից հետո կսկսվեն թեկնածուների առաջադրումները, որոնց թեկնածուներին կտրվի մոտ մեկ շաբաթ՝ իրենց ծրագրերը պատրաստելու համար, նախքան բանավեճերի անցկացումը։

Մարտին ընդունված սահմանադրական հռչակագրի համաձայն՝ ժողովը կունենա 36 ամսվա մանդատ։

Հռչակագրում նշվում է, որ խորհրդարանը կիրականացնի օրենսդրական լիազորություններ՝ մինչև մշտական Սահմանադրության ընդունումը և նոր ընտրությունների անցկացումը։

Առաջին անգամ հռչակագրի մասին հայտարարվելուց հետո քննադատները զգուշացրել էին, որ այն կենտրոնացնում է իշխանությունը Շարաայի ձեռքում և չի արտացոլում երկրի էթնիկ ու կրոնական բազմազանությունը։ Իշխանությունների՝ կայունությունն ու անվտանգությունը պահպանելու կարողությունը, մասնավորապես, փոքրամասնությունների խմբերի համար, բազմիցս կասկածի տակ է դրվել բռնության պարբերական բռնկումների պատճառով, որոնցում ներգրավված են եղել կառավարական ուժերը և նրանց դաշնակիցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի