Ռուսական զորքերը հարվածել են Կիևին. բնակելի շենք է վնասվել, տուժածներ կան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 28-ի գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ուկրաինային, գրում է Current time-ը։

Կիևի Դարնիցկի շրջանում հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ, հայտնել է Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Վիրավորների թվում կա երեք տարեկան երեխա՝ բեկորային վնասվածքներով։ Վիրավորներից չորսը հոսպիտալացվել է։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ բոլոր վիրավորները բազմահարկ շենքի բնակիչներ են, որտեղ մուտքերից մեկում պայթյունի ալիքը վնասել է 6-11-րդ հարկերի պատուհանները։

Խերսոնում էլ հարվածի հետևանքով 32-ամյա տղամարդը ստացել է պայթյունային և փակ գանգուղեղային վնասվածք, կոնտուզիա, ձեռքի և ոտքի բեկորային վնասվածքներ։ Տուժածը հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում, հայտնել է մարզային վարչակազմը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հուլիսի 27-ին ժամը 22:15-ին հայտարարել էին օդային հարձակման տագնապ՝ Ռուսաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով։

Ռուսաստանի ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել Կիևի վրա հարձակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբայանի