Ռուսական գնդակոծությունները Ուկրաինայում. երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Ռուսական զորքերը կիրակի, հուլիսի 27-ի գիշերը գնդակոծել են Ուկրաինայի երեք մարզեր։ Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը Telegram-ում հայտնել է, որ վերջին մեկ օրում ռուսական գնդակոծությունների հետևանքով զոհվել են Դոնեցկի մարզի երկու բնակիչ՝ Կոնստանտինովկա և Միռնոգրադ քաղաքներում։ Երեք մարդ վիրավորվել է Կրիմկի և Սվետլոե գյուղերում, փոխանցում է DW-ն։

Խերսոնի մարզում վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վնասվել են երկու բազմահարկ շենք և 11 մասնավոր տուն, հայտնել է տեղի վարչակազմը։ Դնեպրոպետրովսկի մարզը ՌԴ զինված ուժերը ենթարկել են հրետանային գնդակոծման և հարվածային դրոնների հարձակման։ Այնտեղ վիրավորվել են չորս մարդ՝ երկու տղամարդ՝ 47 և 60 տարեկան, և երկու կին՝ 40 և 58 տարեկան, նշված է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի հաղորդագրության մեջ։

Հուլիսի 27-ի գիշերը ռուսական զինված ուժերը Ուկրաինայի տարածքի վրա հարձակվել են 83 անօդաչու թռչող սարքով։

«Թշնամին կիրառել է 83 հարվածային «Շահեդ» տիպի ԲՊԼԱ և տարբեր տեսակի իմիտացիոն դրոններ»,-նշված է Ուկրաինայի Զինված ուժերի Օդուժի Telegram-ալիքում։ Նրանց տվյալներով, դրոնների արձակումները իրականացվել են Օրյոլից, Կուրսկից, Միլլերովոյից, Շատալովոյից, Պրիմորսկո-Ախտարսկից և Գվարդեյսկոյից՝ գրավյալ Ղրիմում։

Ըստ ամփոփագրի՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են խոցել 78 դրոն՝ Ուկրաինայի հյուսիսում, հարավում, արևելքում և կենտրոնում։

«Գրանցվել է 5 դրոնի հարված երեք տեղանքում, ինչպես նաև խոցված դրոնների բեկորների անկում՝ երկու վայրերում»,-ասվում է Զինված ուժերի հաղորդագրության մեջ։