Թուրքիայում ՀՀ-ից երաժշտական խմբին արգելել են մասնակցել Դերսիմի փառատոնին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թուրքական իշխանությունները երեք երաժշտական խմբերի արգելել են մասնակցել քրդաբնակ Դերսիմ քաղաքում ամեն տարի անցկացվող Մունզուրի 23-րդ մշակույթի և բնության փառատոնին, փոխանցում  է Bianet-ը։

Մասնավորապես, Թունջելիի նահանգապետարանն արգելել է «Վերադարձ» հայկական ժողովրդական խմբին ելույթ ունենալ փառատոնին։ Արգելվել նաև Grup Yorum և  Grup İsyan Ateşi խմբերի մասնակցությունը։

Նահանգապետարանը պնդում էր, որ «Վերադարձ» ժողովրդական համույթը նախորդ տարիներին «շեղվել է միջոցառման նպատակից»՝ ներկայացումների ժամանակ ցուցադրելով Հայաստանի  դրոշը։ Արգելքի մասին իմանալուց հետո «Վերադարձ» համույթը վերադարձել է Վանից՝ նախքան Դերսիմ հասնելը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիան և Հայաստանը ներգրավված են հարաբերությունների կարգավորման գործընթացում: 2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Ստամբուլում՝ քննարկելու տրանսպորտային կապերի վերաբացման, Անիի պատմական կամրջի վերականգնման և երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ոլորտների հետ կապված հարցեր:

Քուրդ երաժիշտ Միքաիլ Ասլանը քննադատել է որոշումը։

«Նահանգապետարանը կրկին խոչընդոտել է լեզուների, մշակույթների և ժողովուրդների միացմանը։ Այնուամենայնիվ, մենք կշարունակենք բարեկամության կամուրջներ կառուցել հայ ժողովրդի՝ մեր հին հարևանների և եղբայրական համայնքի հետ, որոնք արմատախիլ են արվել այստեղից ավելի քան մեկ դար առաջ: Ո՛չ բռնաճնշումները, ո՛չ էլ արգելքները չեն կարող կանգնեցնել մեր ստեղծած բարեկամության պարերն ու կամուրջները»,- ասել է նա։

Grup Yorum-ի և Grup İsyan Ateşi-ի ելույթների արգելքը իշխանությունները հիմնավորել են նրանով, որ խմբերը ելույթ են ունեցել անցյալ փառատոններին և մեղադրվել են «ահաբեկչական քարոզչության» մեջ, չնայած այս տարի նրանց ելույթը չի նախատեսվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի