Ինչ է սպասվում ՀԷՑ-ում արբիտրաժային որոշումից հետո․ Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն չի գնում, այլև նոր կադրային փոփոխություններ է կատարել

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն երկու օր է՝ Հայաստանի հանրության ուշադրության կենտրոնում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ընկերության գործով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի միջանկյալ որոշումն ու դրան հաջորդած զարգացումներն են։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 23-ին, Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով «հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում»։ Խոսքը, սակայն, ոչ թե գործով վերջնական հաղթանակի մասին էր, այլ մինչև վերջնական որոշման կայացումը անհետաձգելի միջոց կիրառելու։

Ըստ հայտարարության՝ «դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։

«Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»,- նշված էր Կարապետյանի պաշտպանական խորհրդի տարածած հայտարարության մեջ, որում առկա էր հիշեցում կամ նշում նաև այն մասին, որ «արբիտրաժային դատարանի որոշումը կատարելը պարտադիր է»։

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, Facebook-ի իր էջում գրառում կատարեց այն մասին, որ դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝
« • բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները,
• փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը,
• հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները,
• և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը»։

Ինչ պետք է հասկանալ այս փուլում դատարանի կայացրած միջանկյալ որոշումից, ինչ հետևանքներ կարող է ունենալ ՀԷՑ-ի գործունեության վրա, արդյոք պիտի շարունակի պաշտոնավարել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը․ երեկվանից սոցցանցերում ակտիվորեն քննարկվող այս հարցադրումների ֆոնին Կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ։

«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը; Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,- ասված էր Կառավարության հայտարարության մեջ:

Ռոմանոս Պետրոսյանը ևս նույնաբովանդակ հայտարարություն արեց, ինչին հաջորդեցին մի շարք իրավաբանների՝ Դավիթ Թումասյանի, Տարոն Սիմոնյանի, Արփինե Հովհաննիսյանի վերլուծություններն ու կարծիքներն այն մասին, որ միջազգային դատարանի որոշման կատարումը պարտադիր է Հայաստանի համար։

Կառավարության այսօրվա նիստից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մեկնաբանեց ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում ՀՀ օրենսդրությամբ․ կողմն իրավունք և հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը և հետո նոր այն դառնա պարտադիր կատարման ենթակա։

Գալյանը, սակայն, միևնույն ժամանակ ասաց, որ ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն դատարանի որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին:

Նշենք, որ այսօր Հետաքննող լրագրողներ հասարակական կազմակերպության տրամադրության տակ է հայտնել գործով որոշումը, համաձայն որի՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝

  • Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։
  • Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։
  • Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։
  • Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։
  • Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։
  • Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։
  • Որևէ այլ ձևով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Այս որոշման պայմաններում, սակայն, այսօր հայտնի դարձավ, որ Ռոման Պետրոսյանն արդեն իսկ կադրային փոփոխություններ է իրականացրել ՀԷՑ-ում։

Արաքս Մամուլյան