Ուկրաինայում երկրորդ օրն է` զանգվածային բողոքի ցույցեր են հակակոռուպցիոն մարմինների վիճահարույց օրենքի ընդունման դեմ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 23-ի երեկոյան Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում շարունակվել են բողոքի ցույցերը Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (САП) անկախությունը սահմանափակող օրենքի դեմ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերագույն ռադան օրենքն ընդունել է հուլիսի 22-ին։ Նույն օրը երեկոյան, չնայած բողոքի ցույցերին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է այն։

Հուլիսի 23-ին Կիևում, Ուկրաինայի նախագահի գրասենյակի շենքից ոչ հեռու, որի մուտքը փակվել է ռազմական դրություն հայտարարելուց հետո, մի քանի հազար մարդ է հավաքվել՝ պահանջելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները պաշտպանված լինեն միջամտությունից և ճնշումից։ Ցուցարարները վանկարկել են՝ «Ամոթ», «Չեղարկել» և այլ նմանատիպ կարգախոսներ։ Ոմանք եղել են «12414 – վետո», «Իշխանություն = դավաճանություն», «Ընդդեմ բռնապետության», «Յանուկովիչը վատ ավարտ ունեցավ» և այլ կարգախոսներով պաստառներով։

Հուլիսի 23-ին նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Զապորոժիեում, Խարկովում, Չեռնովցիում, Դնեպրում, Նիկոլաևում, Լվովում և այլ քաղաքներում: Հավաքներին աջակցել են բազմաթիվ երիտասարդներ: Բացի այդ՝ բողոքի ցույցերին միացել են հասարակական գործիչներ, նախկին զինվորականներ և նախկին ռազմագերիներ:

Ուկրաինայում НАБУ-ի և САП-ի  անկախությունը սահմանափակող օրենքի ընդունումն ու ստորագրումը սուր քննադատություն է առաջացրել ոչ միայն երկրում, այլև միջազգային գործընկերների կողմից։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Զելենսկիից «բացատրություններ» է պահանջել այս կապակցությամբ:

«Նախագահ ֆոն դեր Լեյենը խորը կասկածներ է հայտնել այս փոփոխությունների հետևանքների վերաբերյալ և բացատրություն խնդրել Ուկրաինայի կառավարությունից»,- նշել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախության սահմանափակումը «դժվարացնում է Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ»:

Հուլիսի 22-ին ուկրաինացի պաշտոնյաները գրեթե չեն արձագանքել քննադատություններին։ Սակայն հուլիսի 23-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կառավարությունը վերլուծել է «բոլոր մտահոգությունները, բոլոր ասպեկտները, թե ինչ պետք է փոխվի և ինչ պետք է ակտիվացվի»: Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը խոստացել է Ռադայի քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որը կպարունակի «կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների անկախության բոլոր նորմերը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի